Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստվել է

analitik.am

ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել է«Քովիդ-19»-ի դեմ, միևնույն ժամանակ 80 տոկոսն ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի հարցերի համակարգող Ջեֆրի Զիենթսը:

Նա նաև նշել է, որ 5-ից մինչև 11 տարեկան երեխաներին պատվաստելու ուղղությամբ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը լիովին կներդրվեն նոյեմբերի 8-ից այն պայմանով, որ Հիվանդությունների վերահսկողման և կանխարգելման կենտրոնները (CDC) նույնպես հանձնարարեն երեխաների պատվաստումը:

Նրա խոսքով՝ վարչակազմը բավարար քանակությամբ Pfizer պատվաստանյութ է գնել բոլոր 28 միլիոն երեխաներին ներարկելու համար, որոնք դրա իրավունքն ունեն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն էր տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի կիրառմանը 5-ից մինչև 11 տարեկան երեխաների համար: Moderna ընկերությունը նույնպես կարող է FDA-ից ստանալ 5-ից մինչև 11 տարեկան երեխաներին պատվաստելու թույլտվություն: Կորպորացիայի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերության պատրաստուկը «կայուն» իմունիտետ է ապահովում երկու ներարկումից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից