Կորոնավիրուս Հասարակություն 

ՔԿՀ–ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. Կարեն Անդրեասյան

analitik.am

Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ հիմա քննարկում են հրատապ միջոցներ ձեռնարկելու հարցը, որ գոնե ժամանակավորապես սահմանափակեն որոշակի շարժը ՔԿՀ–ներ։

Նախարարը վստահեցրեց, որ մինչև այսօր ավելի պաշտպանված են եղել փակ հաստատությունները, բայց հիմա, երբ վիրուսն ավելի ագրեսիվ կերպով է տարածվում, նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ։ Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացնեն, թե ինչ ծրագիր ունեն փակ հաստատություններին պաշտպանելու համար։

Նույն շարքից