Կորոնավիրուս Միջազգային 

Երկրի բնակչությանը սպառնում է «կորոնա-ցեղասպանություն»

analitik.am

Այսօր կորոնավիրուսի պատճառով բնակչությանը սպառնում է «կորոնա-ցեղասպանություն», լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առողջապահության ոլորտի վրացի փորձագետ Դևի Տաբիձեն։

Ինչպես գրում է apsny.ge-ն, նրա խոսքով, Վրաստանում վիրուսով վարակվածության մասշտաբներն իսկապես շատ տագնապալի են, և եթե այս համաճարակային իրավիճակը շարունակվի, վարակի մասշտաբները կգերազանցեն 7000-ը։

«Այս թվերը պետք է բնակչությանը ցույց տան, որ իրավիճակը շատ ծանր է։ Այս վիրուսի հետ իսկապես անհնար է «խաղ անել» ու «կատակել»: Բոլոր առումներով սա արտասովոր վիրուս է, և հայտնի չէ, թե ինչ այլ նոր շտամ կարող է հայտնվել»,-ասել է վրացի փորձագետը։

Ըստ նրա՝ կանոնակարգերը չկատարելու և պատվաստումների ցածր ցուցանիշների ֆոնին վարակման դեպքերի աճին որոշակիորեն նպաստել են նաև լայնածավալ բողոքի ակցիաները։

Նույն շարքից