Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ հնդկական պատվաստանյութը թույլատրվել է ԱՀԿ-ի կողմից

analitik.am

ԱՀԿ-ն հաստատել է էքստրեմալ իրավիճակներում հնդկական Bharat Biotech կազմակերպության կողմից արտադրվող կորոնավիրուսի դեմ Covaxin պատվաստանյութի կիրառումն: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Փորձագետները հանգել են այն եզրակացությանը, որ Covaxin-ը համապատասխանում է ԱՀԿ չափանիշներին, իսկ դրա տված օգուտներն ավելին են, քան վնասները: Խորհուրդ է տրվել պատվաստանյութն օգտագործել 18 տարեկանից բարձր անձանց շրջանում: ԱՀԿ-ի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ դեռևս բավարար չեն տվյալները հղիների շրջանում այդ պատվաստանյութի վնասակարության կամ օգտակարության մասով:

Նշենք, որ ավելի վաղ Bharat Biotech-ը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ  իր պատվաստանյութն ուսումնասիրությունների արդյունքներով 77,8 % արդյունավետություն է ունեցել:

Նույն շարքից