Կորոնավիրուս Հասարակություն 

Վնասո՞ւմ է կորոնավիրուսն ուղեղի բջիջներին. Նոր ուսումնասիրություն

analitik.am

Գերմանիայի և Բելգիայի բժիշկները հայտնել են, որ կորոնավիրուսն անվտանգ է ուղեղի բջիջների համար: Գիտական աշխատանքը հրապարակված է Cell ամսագրում: Փորձագետներն ուսումնասիրել են հոտառության կորուստը, որը համարվում է կորոնավիրուսի հիմնական ախտանշան:Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ ախտահարվում են քթի խոռոչի բջիջները, ոչ թե ուղեղի բջիջները, սակայն չի ախտահարվում հոտառության համակարգը:

Այս ուսումնասիրությամբ հերքվել է այն տեսակետը, որի համաձայն կորոնավիրուսը վնասում է հոտառության համակարգի լորձաթաղանթի նեյրոնները:

Նշենք, որ ավելի վաղ բժշկուհի Նադեժդա Բայարինովան հայտարարել էր, թե կորոնավիրուսն ախտահարում է ուղեղի բջիջներն, առաջացնում է քնի խանգարումներ, անհանգստություն և այլն:

Նույն շարքից