Կորոնավիրուս Հասարակություն 

Կարելի՞ է ալկոհոլ օգտագործել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

analitik.am

Ռուս փորձագետ Պյոտր Չումակովն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մարդիկ կարող են չափավոր ալկոհոլ օգտագործել: Փոխանցում է РАН-ը:

Չումակովի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ընդունելուց հետո կարելի է 2 բաժակի չափով գինի խմել, դա որևէ վնաս չի տա: Նա խորհուրդ է տվել հրաժարվել մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումից, քանի որ դա կարող է նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը:

«Ալկոհոլը հիմնականում ազդում է ուղեղի վրա, քանի որ փոխվում է վարքը: Մի փոքր ազդում է լյարդի վրա, սակայն որոշակի ազդեցություն կա նաև հյուսվածքների վրա: Եթե մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունեք, ապա այն, իհարկե, կազդի նաև իմունային համակարգի վրա, սակայն չափավոր օգտագործումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ պատվաստանյութի արդյունավետության վրա»,- ասել է համաճարակաբանը:

Մեկ այլ համաճարակաբան էլ՝ Նիկոլայ Կրյուչկովը, խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո որոշ ժամանակ խուսափել թունդ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց: Նա նշել է, որ ոչ թե ալկոհոլը կարող է ազդել իմունային համակարգի վրա, այլ հակամարմիններն ավելի արագ կառաջանան օրգանիզմում, եթե պատվաստվելուց հետո  մարդը կրճատի ալկոհոլի օգտագործումը:

 

Նույն շարքից