Կորոնավիրուս Հասարակություն 

Առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ՊՇՌ բացասական թեստի պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը դառնա 7-օրյա. Անահիտ Ավանեսյան

analitik.am

Որևէ մտադրություն չունեմ թողնել իմ պաշտոնը, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև ինձ կվստահվի այս պաշտոնը, քանի որ կարծում եմ՝ այս պահին Առողջապահության նախարարությունը և բոլոր բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը մտադիր է նրան փոխարինել:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նոր սահմանափակումներ լինեն, քանի որ տեղեկություններ կան, որ, օրինակ, թատրոններ, ռեստորաններ մուտքը կարող է թույլատրվել միայն պատվաստված լինելու դեպքում, Ավանեսյանը պատասխանեց. «Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի՝ դառնալով 7-օրյա: Ձեր կողմից ներկայացված առաջարկները ևս ներառված են, դրանք կքննարկվեն»,-ասաց նա։

Նույն շարքից