Կորոնավիրուս Միջազգային 

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 248 միլիոնը

analitik.am

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 248 080 479: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 021 452-ի:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 252 513 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 750 423-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 34 308 140-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը կազմել է 459 191-ի:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 835 785 հիվանդացած, մահացել է 608 235 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 646,2:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2311, Հնդկաստանում՝ 329, Բրազիլիայում՝ 2835 մարդ:

Նույն շարքից