Կորոնավիրուս Հասարակություն 

Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անահիտ Ավանեսյան

analitik.am

Կան բժիշկներ, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողներին ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։

Մենք լուրջ պլաններ ունենք՝ առաջիկայում պատրաստվում ենք լայնածավալ քննարկումներ անցկացնել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որ հետագայում ունենանք այդ ինստիտուտը։ Չի կարող բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նաև նշեց, որ որոշ բժիշկների աշխատանքից ազատել են՝ այդ վարքագծի համար։

Նույն շարքից