Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ կորոնավիրուսից մահացել են, բայց դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը․ Անահիտ Ավանեսյան

analitik.am

Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները և մահերի համադրություն իրականացնելով, կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունն առաջիկայում կհրապարակվի։

Նախարարը կարևորեց՝ պետք է գիտակցել, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, բայց մենք չենք կարող բացառել թե՛ վարակելիության դեպքը, թե՛ հիվանդության ընթացքի ծանրությունը թե՛, ցավոք սրտի, նաև մահը։

Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթև, միջին ծանրությամբ, եթե վարակվում են: «Շատ-շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, սիմպտոմներ չեն ունենում, որովհետև պատվաստված են: Բայց, իհարկե, լինում են նաև մահացության դեպքեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դա որևէ ձևով չպետք է ստվերի պատվաստման արդյունավետությունը։

«Այո, պատվաստումներն էլ, ինչպես ցանկացած դեղամիջոց, բժշկական միջամտություն, ունեն արդյունավետության աստիճան, և որևէ բան հարյուր տոկոսով երաշխիք չի կարող տալ»,-հավելեց նախարարը։

Նույն շարքից