Կորոնավիրուս Քաղաքականություն 

2022 թվականի սկզբին Բայդենը մտադիր է հրավիրել կորոնավիրուսի հարցով նոր համաժողով

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հրավիրել նոր գագաթնաժողով կորոնավիրուի հարցով 2022 թվականի սկզբում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա այն է, ինչը ԱՀԿ-ի եւ համաճարակաբանների հայտարարություններով՝ անհրաժեշտ է համավարակի նկատմամբ վերջնական հաղթանակի համար: ԱՄՆ-ն առաջարկել է ավելի քան 1 միլիարդ պատվաստանյութի դեղաչափ, եւ մենք արդեն փոխանցել ենք ավելի քան 225 միլիոնը դրանցից, ավելին, քան մնացած բոլոր երկրները: Այնպես որ նախագահ Բայդենը հրավիրել է աշխարհի երկրներին ծրագիրը ներկայացնելու համար: Այդ նպատակների կատարմանը հետեւելու համար պետքարտուղարը կանցկացնի միջոցառում նոյեմբերին այդ խնդիրները մշակելու ուղղությամբ, իսկ Բայդենը կրկին կհավաքի աշխարհին հաջորդ տարվա սկզբում»,-ասել է Սալիվանը:

Նա ընդգծել է, որ հենց Բայդենն է կորոնավիրուսի հարցով սեպտեմբերյան առցանց գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունեցել մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր աշխարհի բնակչության 70 տոկոսին պատվաստելու նախաձեռնությամբ:

Նույն շարքից