Կորոնավիրուս Հասարակություն 

Բրիտանացի բժիշկը բացատրել է, թե ինչու են մահանում COVID-19-ի դեմ պատվաստվածները

analitik.am

Բրիտանացի բժիշկ և Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոփկինսն ընդգծել Է, որ COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաև նշել Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով: Նրա խոսքը մեջբերում Է The Independent թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք նախկինի պես մահեր ենք տեսնում հիմնականում չպատվաստված բնակչության շրջանում, (…) սակայն ավելի ու ավելի հաճախ (COVID-19-ի դեմ պատվաստվելիս ստացած – ծանոթ. խմբ.) իմունային ներգործությունների թուլացման պատճառով պատվաստվածների խմբում նույնպես մարդիկ են մահանում»,- հայտնել է Հոփկինսը: Նրա խոսքով՝ պատվաստումից հետո մահացու ելքերի մեծամասնությունը տեղի է ունենում տարեց մարդկանց թվում, առանձնապես նրանց թվում, ովքեր 70 տարեկանն անց են, ինչպես նաէ բժշկական ցուցմունքներով խոցելիների թվում: Նա ռիսկի խմբերի քաղաքացիներին խորհուրդ է տվել կրկնապատվաստվել:

Ինչպես գրում Է The Independent-ը, այդ մարդիկ, ինչպես նաև նրանք, ովեր 50-ն անց են, կարող են պատվաստանյութի երրորդ դեղաչափն ստանալ երկրորդն ստանալուց հետո վեց ամիս անց: «Եթե մարդիկ չեն պատվաստվում, ապա մեզ երկարատև և դժվարին ձմեռ է սպասում»,- ընդգծել է Հոփկինսը: Հրատարակությունը հայտնում Է, որ, Առողջապահության ազգային ծառայության տվյալներով, 80 տարեկանից բարձր բրիտանացիների ավելի քան 70 տոկոսը և 50 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 60 տոկոսն արդեն լրացուցիչ պատվաստում են կատարել COVID-19-ի դեմ: Իսկ ընդամենը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափ է ստացել գրեթե 50,3 միլիոն մարդ (67-միլիոնանոց բնակչության ավելի քան 75 տոկոսը), լրիվ պատվաստում է անցել ավելի քան 45,8 միլիոնը (68 տոկոսը): Լրացուցիչ սրսկում է կատարել 10,3 միլիոն բրիտանացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից