Գլխավոր Ռազմական 

Խաղաղապահները Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

analitik.am

Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով 263,8 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։

Նույն շարքից