Միջազգային 

Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ մտադիր է «հանգամանալից բանակցություններ» անցկացնել վարչապետ Ռիշի Սունակի հետ, գրում է bbc.com-ը։

Զելենսկին վերջին մի քանի օրվա ընթացքում այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Վատիկան՝ կոչ անելով արևմտյան առաջնորդներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ սպասվող հակահարձակման նախաշեմին:

«Այսօր Լոնդոնն է: Մեծ Բրիտանիան առաջատար է ցամաքում և օդում մեր կարողությունների ընդլայնման հարցում: Այսօր այդ համագործակցությունը կշարունակվի»,- ասվում է Զելենսկու թելեգրամյան ալիքում:

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կարևոր դաշնակիցներից մեկն է Ռուսաստանի դեմ պայքարում։ Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը հայտարարել է Կիևին արևմտյան արտադրության ժամանակակից տանկեր տրամադրելու մասին։ Անցած շաբաթ հայտնի է դարձել մոտ 250 կմ հեռահարությամբ բրիտանական Storm Shadow հրթիռների՝ ուկրաինական բանակին փոխանցելու մասին։

Սպասվում է, որ Զելենսկու և Սունակի միջև բանակցությունները վարչապետի  նստավայրում կտևեն մոտ երկու ժամ։

Ըստ Դաունինգ Սթրիթի՝ Մեծ Բրիտանիան կհաստատի հարյուրավոր հակաօդային պաշտպանության հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր Կիև ուղարկելու ծրագրերը։

Նույն շարքից