Միջազգային 

Վրաստանն ու ԵՄ-ն համագործակցության նոր փաթեթ են պատրաստում

analitik.am

Վրաստանի իշխանությունները Եվրամիության հետ միասին պատրաստում են երկկողմ համագործակցության նոր փաթեթ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին։

«Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց ասեմ, որ մոտ ապագայում հասարակությունը կտեսնի Եվրամիության հետ համագործակցության նոր փաթեթ, այդ թվում՝ տնտեսական, որը երկիրը կտանի այլ հարթություն՝ տնտեսական ինտեգրման առումով»,-ասել է Դավիթաշվիլին՝ պատասխանելով հարցին, թե մայիսի 15-ից Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը կխոչընդոտի՞ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և, մասնավորապես, ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

Նախարարի խոսքով՝ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը և Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը կառավարության գլխավոր խնդիրն է։ Դավիթաշվիլին հավելել է, որ «ինտենսիվ աշխատանք է տարվում այդ նպատակին հասնելու համար, որը կապված է բազմաթիվ պահանջների կատարման հետ»։

Նույն շարքից