Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Քաղաքապետի պաշտոնակատարն ասաց, թե ինչու է միայն Տիգրան Ավինյանը կարմիր ժապավենները կտրում ու փիառվում

analitik.am

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու Տիգրան Ավինյանը չի ներկայացել Ազգային ժողով՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի կատարողականը, եթե նկատի ունենանք այն, որ հենց վերջինս է իրականացնում քաղաքապետի բոլոր գործառույթները՝ չնայած ընդամենը 4 փոխքաղաքապետերից մեկն է:

Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ քաղաքապետի պաշտոակատարն ինքն է. «Ինչպես նկատեցիք, մարզերը ներկայացված էին մարզպետի մակարդակով: Ես էլ որպես քաղաքապետի պաշտոնակատար ներկայացել եմ ԱԺ, որպեսզի ներկայացնեմ զեկույցը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ինքը չի վարում գործակարգավարական նիստերը, Հովհաննիսյանը նշել է, որ այդ նիստերի վարումը, դրանց ֆորմատը քաղաքապետարանի ներքին որոշումն է, այնպես են աշխատանքը բաշխել, որպեսզի իրենց լինի հարմար:

Հարցին, թե ինչպես է աշխատանքի բաժանում կատարվել, որ բոլոր փիառվելու գործերում Տիգրան Ավինյանն է, բացումներ անելիս նա է, ժապավեն կտրելիս նա է, փակում անելիս նա է, կառավարության նիստերում նա է, Հովհաննիսյանը պատասխանել է, որ Ավինյանը 2018 թվականից մինչև 2022 թվականը եղել է փոխվարչապետ, ինչը նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է, գիտի ՀՀ կառավարության աշխատանքը, մասնավորապես նաև ֆինանսական ոլորտի հետ կապված. «Նա այդ աշխատանքը կարող է անել արդյունավետ, արդեն արդյունավետ է անում, որովհետև արդեն կան հստակ արդյունքներ: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց նա լինի կառավարության նիստերին»:

Նույն շարքից