Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Խաղահրապարակ բացելը պարոն Ավինյանի ոլորտն է. Երևանի քաղաքապետի պաշտոնակատար

analitik.am

Երևանի քաղաքապատի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը Տիգրան Ավինյանի ակտիվությունը քարոզարշավ չի համարում: Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ քարոզարշավ չի համարում այն, որ Երևանի փոխքաղաքապետն ընտրություններից առաջ մասնակցում է մանկապարտեզների, խաղահրապարկների բացման միջոցառումներին: Նրա խոսքերով, դա ընթացիկ աշխատանք է:

Հովհաննիսյանի պնդմամբ, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ պահին ղեկավարում է, պետք է ընտրություններից մեկ տարի առաջ որևէ գործ չանի:

Հարցին՝ միայն Տիգրան Ավինյա՞նն է աշխատում, Հովհաննիսյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ պարոն Ավինյանն է միայն աշխատում: Նա շատ արդյունավետ է աշխատում, սա նաև որպես թիմակից եմ ասում: Բոլորս ենք աշխատում: Կան միջոցառումներ, որ նա է այցելում, կան, որտեղ միասին ենք այցելում, կան, որտեղ ես եմ այցելում: Մենք ունենք հստակ աշխատանքի բաժանում: Այն ոլորտները, որտեղ պարոն Ավինյանը նաև անձամբ է ղեկավարում, մասնավորապես՝ շինարարության…»:

Խաղահրապարակ բացելը Տիգրան Ավինյանի՞ ոլորտն է: Հովհաննիսյանն ասել է՝ այո. «Այո, ինքն է համակարգում, ինքն է մասնակցում բացմանը, ինչը նորմալ ա»:

Նույն շարքից