Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Մեր դիվանագիտությունը մի զբոսայգու մեջ մի իշաոտնուկ դրած, վրեն նստած ա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես անձամբ չեմ եղել այնտեղ, բայց նրանք, ովքեր եղել են, պատմում են, ու այն լուսանկարները, որոնք ես տեսել եմ, ամենայն հարգանքով ու շնորհակալութմամբ այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ տարածքը տրամադրել են, բայց կներեք, իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն: Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան մասին:

«Բա ասում են դիանագիտությունը, բա ո՞ւր ա մեր դիբանագիտությունը: Մեր դիվանագիտությունը մի զբոսայգու մեջ մի իշաոտնուկ դրած, վրեն նստած ա՝ մեր դրոշն էլ վերև կախած ա ու ասում ենք, որ սա մեր դեսպանատունն է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը բոլոր տեղերում պետք է ունենա պատշաճ դեսպանատներ:

Նշենք, որ կառավարությունը 17 միլիոն ֆունտ սթերլինգ է տրամադրում Լոնդոնում նոր շենք ձեռք բերելու համար դեսպանատան համար:

Նույն շարքից