Նանեն հայոց դիցարանի երրորդ աստվածուհին է, Արամազդի դուստրը, որ համադրվում է հունական Աթենաս դիցուհուն, հավանաբար վերջինիս նման օժտված իմաստության եւ ռազմի հատկանիշներով:
Դիցուհու անունը ունի սեմական ծագում եւ հանգում է աքադական Նանայա աստվածուհուն (մարմնական սիրո եւ պատերազմի դիցուհի, նման Իշտարին, գուցե եւ նրա երկրորդ անունը): Նրա պաշտամունքատեղին, ըստ պատմական ավանդության, միակն է եղել եւ գտնվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում (Բարձր Հայք):
Նանեի պաշտամունքն, ըստ երեւույթին, Հայաստան է անցել հարեւան Ասորիքից, թեեւս զգալիորեն ազդվել Անահիտ մայր դիցուհի պաշտամունքից եւ համեմատվել մորը կամ մեծ մորը տրվող հայերեն նանե ¥նան, նանի¤ բառի հետ:
Իմաստության եւ ողջախոհության հայոց դիցուհին իր համեստ դերով զիջում էր Աթենասին, եւ չուներ վերջինիս վերագրվող որոշ հատկանիշներ: