Գլխավոր Քաղաքականություն 

Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա են հայտնել

analitik.am

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հայտնել մի շարք անբարյացակամ քայլերի կապակցությամբ.

▫️Դրանց թվում են, մասնավորապես, Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև այցը և մարդասիրական օգնության փոխանցումը Կիևի նացիստական ռեժիմին, ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։

▫️Նշվել է նաև Ալեն Սիմոնյանի՝ Մարիա Զախարովային վերաբերող վիրավորական հայտարարությունների անընդունելիությունը, մտահոգություն է հայտնվել բլոգեր Բադալյանի և Sputnik Արմենիա սյունակագիր Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։

▫️Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Նույն շարքից