Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Կա մի առասպել, որ ռազմական գործողությունների ընթացքում մահապատիժն ի կատար է ածվում տեղում. Վլադիմիր Վարդանյան

analitik.am

Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք մահապատիժ չի իրագործվել, ի կատար չի ածվել: Մենք չենք ունեցել ոչ նման հնարավորություններ, ոչ նման ինստիտուտներ, որոնք ի կատար են ածել մահապատիժներ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանի խոսքերով, Սահմանադարական բոլոր քննարկումների ժամանակ մահապատիժը քննարկվել է որպես բացառիկ պատժամիջոց, որը պետք է վերացվի, իսկ 2005 թվականի սահմանադրությամբ արձանագրվել է, որ մահապատիժ ՀՀ-ում չի կարող իրագործվել որևիցե հանգամանքում:

«Մահապատժի վերաբերյալ քննարկումները բավականին ակտիվ են դրսևորումներ ստանում հատկապես պատերազմի ժամանակ, որովհետև կա մի առասպել, որ ռազմական գործողությունների ընթացքում մահապատիժն ի կատար է ածվում տեղում: Ժնևյան կոնվենցիաները, որոնք ընդունվել են դեռևս 1949 թվականի, նման ընթացակարգ չեն նախատեսում: Ավելին՝ դրանք պայքարում են, այսպես կոչված, արտադատական մահապատիժների դեմ, որոնք դատապարտելի են: Արտադական մահապատիժը պետք է դիտարկվի որպես ռազմակա հանցագործություն ու դրա դեմ պետք է պայքարել»,-ասաց նա՝ հավելելով, որ Ժնևյան կոնվենցիաներով նույնիսկ հակառակորդի զինծառայողի նկատմամբ կարող է մահապատիժ նշանակվել, բայց այն իրագործել հնարավոր է միայն հովանավորող տերություններին կամ ԿԽՄԿ-ին տեղյակ պահելուց հետո՝ 6 ամիս անց:

Նույն շարքից