Հարցազրույց Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի հարցազրույցը արգենտինական La Nacion պարբերականին

analitik.am

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion պարբերականին: Հայաստանի նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած տարածաշրջանային այցի նպատակը Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության` 2015թ. ապրիլին նշվելիք հարյուրամյա տարելիցի նախօրեին տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է: Արգենտինայից բացի, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կլինի նաև Ուրուգվայում և Չիլիում: Հայաստանի առաջնորդը Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցի ընթացքում ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղի շուրջ Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վրա: Չնայած իրողությանը, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ հանդիպել Արգենտինայի Նախագահ Քրիստինա Կիրշներին, վերջինիս հիվանդության պատճառով, Հայաստանի նախագահը նրան է փոխացնել գալիք տարի Հայաստան այցելելու և հայ ժողովրդի հարյուրամյա ողբերգությունը ոգեկոչող միջոցառումներին մասնակցելու հրավերը:

 

 

-Դուք Թուրքիայի ապագա նախագահին հրավիրել եք այդ միջոցառմանըԿա՞ն արդյոքդրա համար անհրաժեշտ պայմաններ:


- Նախ և առաջ, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։

 

-Թվում է, գործող վարչապետը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) ընտրություններումհաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:


- Հնարավոր է: Եկեք սպասենք ընտրությունների արդյունքներին։

 

Թուրքիան և Էրդողանը շարունակում են հայտատարել, որ ցեղասպանություն չի եղել:Արդյո՞ք կարող է հրավերը փոխվել

- Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվները, որպեսզի համոզվեն, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել: Մենք ցանկանում ենք հրավիրել նրանց, որպեսզի սեփական աչքերով տեսնեն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր գալու են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։ Հնարավոր է, երբ այդ ամենը տեսնեն, այլ վկայությունների կարիք չլինի։

 

Կարծիք կա, որ Թուրքիայում ազգայնականությունը զարթոնք է ապրում, դրաարձագանքները նկատելի են նախընտրական քարոզչության ընթացքում։ Դա ավելիկսրի՞ Թուրքիայի և Հայաստանի առանց այն էլ լարված հարաբերությունները:


-Այդպիսի հարաբերություններ չկան:  Իսկ եթե դրանք չկան, ապա ինչպե՞ս կարող են վատանալ:

 

-Հարցս այլ կերպ տամ. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկԱնկարան, աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։



-Տարբերությունն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին լարվածություն չկա, բոլոր դեպքերում` միայն քաղաքական: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, կա լարվածություն, և այն Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։

 

-Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը: Հիմաիրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։



-Մենք չենք բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը դրա կարողությունը չունի։ Նրանք մեծ գումարներ են ծախսում զենք գնելու համար, սակայն դա հաղթանակի երաշխիք չէ:

 

-Ռուսաստանի կողմից գլխավորվող մաքսային միությանը անդամակցելու ձգտումը,պայմանավորվա՞ծ է Հայաստանի պաշտպանության նպատակով:  


-Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա նորություն չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մաս ենք դարձել, և Ռուսաստանի հետ համագործակցության բազում համաձայնագրեր ենք կնքել անցած տարիների ընթացքում:

-Բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է վաճառել ...
-Մեզ համար դա շատ ցավոտ հարց է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն իր սահմանը պաշտպանելու մեծ կարողություններ ունի: Եվ չնայած Ռուսաստանը զենք է վաճառում, ես վստահ եմ, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը պատվով կկատարի ստանձնած պարտավորությունները։
Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները բարդացնո՞ւմ են արդյոքհարաբերությունները Եվրոպայի հետ՝ ուկրաինական իրադարձություններիհամատեքստում:
-Պարզ է, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային միությանը հաճելի չէ եվրոպացիներին։ Սակայն ես վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք մենք այդ քայլին գնացել։

Ո՞ւմ եք հրավիրել ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։


- Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների առաջնորդներին: Այդպիսի առաջնորդ էր Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները:

 

Պատասխաններ կա՞ն:


- Պատասխաններ չենք ստացել, առջևում դեռ շատ ժամանակ կա։

Նույն շարքից