Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Հայ աղջնակի «Գողացված մանկություն»-ը ներկայացնող ֆիլմը կցուցադրվի Վրաստանում և Իտալիայում

analitik.am

    Գյումրիում  կան շատ ընտանիքներ, որոնք ապրում են տնակում : Տնակում ապրողների ընդհանուր խնդիրը տուն ունենալն է, բայց ամեն ընտանիք նաև իր առանձին խնդիրներն ունի՝ ամեն մեկի  ճակատագիրը յուրովի դժվար է դասավորվում, բայց այս մասին միայն խոսելը քիչ է:  Գյումրու տնակներից մեկում  ապրում է մի տաղանդավոր աղջնակ Նինա Պալյանը, ում մանկության մասին ֆիլմ է նկարահանել ռեժիսոր, սցենարիստ Արմեն Գասպարյանը:




-Արմեն, պատմեք այն մասին, թե ինչո՞ւ որոշեցիք ֆիլմ  նկարել այդ աղջնակի մասին:


-Երկրաշարժից անցել է 26 տարի, բայց Գյումրիում տնակում ապրողները դեռ շատ են. սա նշանակում է պետության կողմից ուշադրություն չկա: Ես չէի կարող Գյումրիի մասին ֆիլմ չնկարել, քանի որ ինքս այնտեղից  եմ, և ինձ հետաքրքրում է իմ քաղաքի վիճակը: Որոշեցի Նինայի մասին նկարել ֆիլմ, քանի որ իմ ֆիլմի հերոսուհին, բացի տնակային վատ պայմաններում ապրելուց, պետք է արվեստի հետ կապ ունենար, իսկ այդ աղջիկը ջութակահար է:

 

 

 

ինան քանի՞ տարեկան է և ո՞ւմ հետ է ապրում


-Նունեն 10 տարեկան է, ապրում է տնակում իր մոր և փոքր եղբայրների հետ: Մայրն աշխատում է 2 տեղ, բայց 40 հազար դրամ է ստանում: Անգամ այդ տնակը, որի մեջ հիմա ապրում են, իրենցը չէ՝ վարձով է: Վարձը 10 հազար դրամ է, իսկ նրանց համար դա բավական մեծ գումար է: Աղջկա կյանքի մասին մարդիկ կարող են պատկերացում կազմել  «Գողացված մանկություն» ֆիլմը դիտելով: Երևանում շատերը կարծիք հայտնեցին, որ այս ֆիլմը վարկաբեկում է Հայաստանը, բայց  ես ասում եմ՝ սարքեք Գյումրին, և չի վարկաբեկվի, եթե նրանք այդպես են կարծում, ապա ես ֆիլմը տանելու եմ Հայաստանից դուրս ցուցադրելու:

 

 

-Հայաստանից   դուրս ո՞ր   երկրներում  կցուցադրվի ֆիլմը


-Մոտակա օրերին մեկնում եմ Վրաստան՝ մասնակցելու «Cine Dok Tbilisi» միջազգային կինոփառատոնին, որից հետո կմեկնեմ Իտալիա  «Intimalente» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնին մասնակցելու: Նաև ասեմ, որ «Filmy Belarusia»-ում ֆիլմը ստացել է «signis» գլխավոր մրցանակը:

 

 

-Ի՞նչ է տալու այդ ցուցադրությունները Գյումրիին կամ հերոսուհուն:


-Շատ բան կարող է տալ,և կասեմ, որ արդեն  տվել է՝ հերոսուհու կյանքը որոշ չափով փոխվել է:

 

 

-Ֆիլմն  ի՞նչու  անվանեցիք  հենց «Գողացված մանկություն»


-Հայաստանում մոտ 600 կազմակերպություն կա, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանությամբ, երեխա են փրկում: Որպեսզի երեխային օգնեն, երեխան սոված չքնի՝ հարյուր դրամ է հարկավոր օրեկան հացի համար, բայց չկա: Սակայն, մի 2 հազար դոլար կա, որ մի կարմիր շրթներկով աղջիկ գնա սեմինար անկացնի երեխաների պաշտպանության մասին: Նմանատիպ 10 կազմակերպություն պահվում են 1 երեխայի գողացված մանկության հաշվին:

 

 

Մաղթում ենք հաջողություններ ֆիլմին, և կարծում, որ Նինայի կյանքը  գնալով ավելի կբարեկարգվի, իսկ այն մարդիկ ում հետաքրքրում է աղջնակը, ապա մեր միջոցով ևս կարող են կապ հաստատել նրա հետ:

 

Արմինե Բրսոյան

 


Նույն շարքից