Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ջազ երաժշտություն՝ համեմված ինտեգրացիոն խնդիրներով

analitik.am

Շաբաթ երեկոյան  Երևանի կենտրոնը կրկին մարդաշատ էր, քանի որ հավաքվել էին ջազի սիրահարները: Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց ջազ փառատոն, որի առաջնային նպատակը Հայաստանում սիրիահայերի ինտեգրացիոն խնեդիրների լուծմանը նպաստելն ու նրանց տաղանդը ներկայացնելն էր:  www.analitik.am-ը զրուցեց փառատոնի կազմակերպիչների`  ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանի և Վրույր Բելիմջյանի հետ:

 

 

՞նչ նպատակ ունի փառատոնը և ինչո՞ւ հենց  ջազ:


-Ջազ փառատոնը նվիրված է սիրիահայերին և ՄԱԿ-ի օրվան, որը նոյեմբերի 24-ին էր: Մեկ շաբաթվա ընթացքում տարատեսակ միջոցառումներ արեցինք և ջազ փառատոնով եզրափակեցինք շաբաթը: Փառատոնի հիմքում ընկած է «Մեկ փախստական ընտանիք» գաղափարը: Այս և նմանատիպ փառատոնների միջոցով մենք խթանում ենք այստեղ սիրիահայերի ինտեգրումը: ՄԱԿ-ի օրը միջազգային օր է, և մեր գործունեությունը միջազգային է.  երաժշտությունն էլ թող լինի միջազգային և  հենց ջազ:

 

 

-Հայաստանում սիրիահայերը ինտեգրման ի՞նչ խնդիրներ  ունեն:


-Սկզբանական շրջանում այստեղ անգամ մարդկանց հետ շփման խնդիր ունեին, բայց ժամանակի ընթացքում անմանատիպ խնդիրները պակասում են: Հիմա սիրիահայերը ավելի հեշտ են տեղացի ընկերներ գտնում, նաև աշխատանք գտնելն է հեշտացել: Սիրիահայերը տեղացիների հետ նաև սկսեցին դպրոց և համալսարան հաճախել:

 



-Բացի շփման մեկ միջավայրի ստեղծումը,  որքանով տեղյակ ենք,  սոցիալական հարցերին ևս ուշադրություն եք դարձնում:

 

-Այո, մեր տեղացի հանրությանը  ցույց ենք տալիս, որ կան այսպիսի տաղանդավոր մարդիք Սիրիայից, Եգիպտոսից և այլ տեղերից: Նրանք բոլորն են այստեղ տեղափոխվելուց հետո որոշակի խնդիրների առաջ կանգնել են, և մենք նրանց օգնության ձեռք ենք մեկնել թե՛ մշակութային գործունեության, թե՛ սոցիալական առումով: Օգնել ենք արվեստի միջոցով լուծել աշխատատեղերի և ֆինանսական խնդիրներ: Անգամ տան վարձի և մանկական խնամքի միջոցների  խնդիրներն ենք լուծել:

 

 

 

-Ովքե՞ր  էին  ընդգրկված  փառատոնի  երաժշտական ծրագրում:


- Ջազ փառատոնին մասնակցում էր Ռենա Դեն, ով Սիրիայում ջազ երաժշտության մեջ ունի իր ուրույն տեղը: Ռենա Դեն արդեն 2-3 տարի  Հայաստանում է և նա խիզախություն ուներ նույն գործը սկսել նաև այստեղ: Ռենան կարողացավ հավաքել իր լսարանը, և ստեղծվեց նոր խումբ՝ «Շիվերը»: Խմբի կազմում կիթառահարը տեղացի հայ է: Փառատոնը լի էր անհատական կատարումներով, նաև դուդուկով համեմված մի արաբական երգ էլ կար, որը ներկայցնում էր Սիրիայի պատմությունը, թե ինչպե՞ս սկսվես պատերազմը: Աֆրիկայից ունենք մասնակից, որը նունյպես փախստական է և հիմա այստեղ է ապրում:  Հայաստանից կար Սոֆի Դևոյանի պարի խումբը:

 

 

-Ովքե՞ր են աջակցել  այս փառատոնի և նախորդող ծրագրերի իրականացմանը:


-Մեր ձեռնարկածն իրականություն դարձնելու գործում մեզ աջակցեցին Սփյուռքի նախարարությունը,  «ԷՔԼՈՖ»-ը ,  ԿԱԶԱ հիմնադրամը և բազմաքանակ մեր կամավորները, ովքեր անշահախնդիր մեր կողքին են:

 

Ջազ փառատոնի ընթացքն ավելի գեղեցկացրեց ամուսնական զույգը, որը պատահաբար մասնակից դարձավ միջոցառմանը: 


Արմինե Բրսոյան

Լուսանկարները՝ Մանե Հարությունյանի

Նույն շարքից