Հիշում եմ և պահանջում 

Հայտնաբերվել է Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը

analitik.am

Հայտնաբերվել է  1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Հայոց ցեղասպանության ականատես - վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) ճամփորդական ճամպրուկը: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով և ձեռք է բերվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Այն Հայաստան է տեղափոխվել Հրաչ Հաննեսյանի օգնությամբ:

Այս ճամպրուկը հատուկ պատրաստվել է երկարատև ճամփորդությունների համար: Ավրորա Մարդիգանյանն այն օգտագործել է իր պատմության հիման վրա և իր իսկ դերակատարմամբ նկարահանված ֆիլմը ցուցադրելու ժամանակ՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շրջագայելու ընթացքում:

Ճամպրուկի վրա գրված է նրա անունը՝ Aurora Mardiganian և ֆիլմի անվանումը՝ Auction of Souls CO:

Հուլիսի 12-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի բացման ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներիններ ներկայացվել է այս եզակի մասունքը, ինչպես նաև Ավրորա Մարդիգանյանի հուշագրության 1923 թվականին ճապոներեն թարգմանությամբ լույս տեսած բացառիկ հատորը, որը հնարավոր է եղել ձեռք բերել Ճապոնիայում բնակվող մեր հայրենակցուհու ջանքերով:

«Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես - վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունը և 1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը, ինչպես նաև Ավրորա Մարդիգանյանի հուշագրության 1923 թվականին ճապոներեն թարգմանությամբ լույս տեսած բացառիկ հատորը, որը հնարավոր է եղել ձեռք բերել Ճապոնիայում բնակվող մեր հայրենակցուհու ջանքերով:

1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս է տեսնում Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանում է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն է, ով նաև մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Նույն շարքից