Առողջապահություն 

Գարնանային ալերգիա

analitik.am

Գարնան գալուստը ուրախացնում է իր ջերմ շողացող արևով և ծառերի վրա գտնվող բամբուկներով: Բայց դա ոչ բոլորի համար է երջանիկ ժամանակահատված: Ոմանց մոտ տարվա այս ժամանակահատվածը ուղեկցվում է մաշկի գրգռվածությամբ, քորով, փռշտոցներով... Անտանելի գարնանային ալերգիա:


Իսկ ի՞նչ անել, եթե ալերգիայից խուսափել չի ստացվում:


Ալերգիան ուղեկցում է մարդկանց դեռ հին ժամանակներից: Պատմաբանների պնդմամբ՝ եգիպտական փարավոններից մեկը մահացել է ալերգիայի սիմպտոմներ ունեցող հիվանդությունից:


Ամեն տարի ալերգիայով հիվանդների թիվը աշխարհում մեծանում է: Բժիշկների հաշվարկներով՝ աշխարհի բնակչության շուրջ 25 %-ը տառապում է ալերգիայի այս կամ այն տեսակով: Հիվանդության պատճառը գտնել դեռևս չի հաջողվում. Այն կարող է լինել ձեռքբերովի կամ գենետիկայով պայմանավորված: Առաջին դեպքում մարդը ալերգիան կարող է հայտնաբերել 60 տարեկանում, իսկ երկրորդ դեպքում՝ մորից փոխանցվում է երեխային:


Առավել հաճախ ալերգիայի առաջացման պատճառ դառնում են այսպես կոչված անեմոֆիլ բույսերը, որոնց փոշին տարածվում է օդի միջոցով: Ընդ որում ծառերի ծաղկումը սկսվում է ապրիլ ամսից:


Չնայած, որ քաղաքներում բուսականությունը շատ ավելի աղքատ է, այնուամենայնիվ բույսերի փոշու նկատմամբ ալերգիայից տառապում են հատկապես քաղաքի բնակիչները: Պատճառներից մեկը կայանում է օդի չափազանց մեծ աղտոտվածության մեջ: Մենք շնչում ենք շատ վնասակար քիմիական միացություններ, որոնք գրգռում են շնչառական ուղիները:


Մեղքի իրենց բաժինն ունեն նաև մաքրող միջոցների բավականին մեծ կիրառությունը: Ժամանակակից մաքրող միջոցները ոչ միայն մաքրում են բակտերիաները, այլ ամբողջությամբ վերացնում են նույնիսկ օրգանիզմին անհրաժեշտ միկրոօրգանիզմները՝ նպաստելով օրգանիզմի դիմադրողականության անկմանը: Ապացուցված է, որ երկրներում, որտեղ սանիտարական կուլտուրան շատ ցածր է, մարդիկ շատ հազվադեպ են տառապում ալերգիկ հիվանդություններով:

Նույն շարքից