Առողջապահություն 

«Շատ կարևոր է վեր հանել առողջապահության ոլորտի սոցիալ-քաղաքական ուղղվածության խնդիրները». Կարեն Հարությունյան

analitik.am

Ապրիլի 12-ին ԵՊԲՀ-ում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սոցիալական առողջություն» թեմայով համաժողովը: Համաժողովի մասին զրուցեցինք  «Սոցիալական առողջություն» թեմայով համաժողովի կազմակերպիչ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» ուսանողական թիմի ղեկավար  Կարեն հարությունյանի հետ:

 

 

-Ի՞նչ չափանիշներով են ընտրվել համաժողովում ընդգրկված զեկույցները:

 

-Մենք  համապատասխան համաժողովի բնութագիրն ուղարկել ենք բոլոր գիտական պարբերականներ ՝ ինչ է իրենից ներկայացնում սոցիալական առողջություն, ներկայացրել ենք՝ որոնք են համաժողովին մասնակցելու պահանջները և այլն: Մասնակիցներն ուղարկել են իերնց հետազոտական աշխատանքներն ու կենսագրականները,  գիտական խորհուրդը վերլուծելով՝ ընտրել է այն զեկույցները, որոնք որ ավելի շատ են առնչվում Հայաստանին և ունեն սոցիալական, քարոզչական բնույթ:

 

-Ինչու՞ հենց «Սոցիալական առողջություն» , այս թեմայի ընտրութունն ինչո՞վ է պայմանավորված:

 

-Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այս  թեմայով գիտաժողով Հայաստանում դեռ չի իրականացվել: Այս համաժողովը յուրօրինակ էր նրանով, որ մենք փորձել էինք վեր հանել առողջապահական ոլորտի սոցիալ-քաղաքական   ուղղվածությունը, քանի որ ուղղվածությունը ոչ միայն սոցիալական է, այլև՝ քաղաքական: Մենք փորձեցինք այս ոլորտում առկա խնդիրնեը ներկայացնել, դրանց լուծումներ տալ, առաջարկել համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ցանկություն ունեն խնդրին ամբողջական լուծում տալու:

 

-Ինչու՞ եք ընտրել  «Ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլիզմը որպես բժշկասոցիալական հիմնախնդիր»  թեման:

 

-Ամբողջ աշխարհում տարեկան ալկոհոլի ուղղակի և անուղղակի ներգործությամբ մահանում է 2,5 միլիոն մարդ, որից 320.000-ը 15-20 տարեկան երիտասարդներ են: Խնդիրը Հայաստանին առնչվում է այնքանով, որ այսօր մեր երկրում գրանցված 4605 ալկոհոլիզմով տառապող հիվանդներ կան: Այս ցուցանիշը 2008-2013 թթ.-ին աճել է: Զեկույցումս փորձել եմ  ներկայացնել ալկոհոլի վնասակարության վերաբերյալ տվյալները:

 

-Հայաստնը ալկոհոլային երկիր համարվու՞մ է:

 

-Ըստ վիճակագրական տվյալների, որը ԱՀԿ-ի կողմից է կատարվել, Հայաստանը համարվում է ոչ ալկոհոլային երկիր, քանի որ ալկոհոլի օգտագործման ծավալները, միջին հաշվարկով,  ավելի ցածր են, քան այլ երկրներում: Սակայն քանի որ Հայաստանում չեն իրականացվում հակաալկոհոլային քարոզչություններ, հնարավոր է, որ ալկոհոլի օգտագործման ծավալները մեծանան:

 

-Ինչպե՞ս կարելի է արգելել կամ սահմանափակել  ալկոհոլի օգտագործումը Հայաստնում:

 

-Առաջին հերթին պետք է հասարակության շրջանում տարածել ալկոհոլի վնասակարության մասին ինֆորմացիա, պետական ատյանների կողմից պետք է սահմանափակվեն ալկոհոլային տարբեր տիպի գովազդները, ճամփեզրերին գովազդային վահանակների տեղադրումը և պետք է անցկացվեն  մոնիթորինգներ, ինչպիսիք եվրոպական,  հյուսիսատլանտյան երկրներում են իրականացվում: Այդպիսի մոնիթորինգների   միջոցով կարելի է պարզել  պետական ապարատի՝ այդ ուղղությամբ կատարած  գործողությունների, աշխատանքների որակը: 

Նույն շարքից