Առողջապահություն 

Սնունդը՝ օրգանիզմի շարժիչ ուժ

analitik.am

Աշխարհի տարբեր երկրների գիտնականների կարծիքով՝ շատ կարևոր է, որ մեր ինտելեկտը չհավաքի աշխարհի վերաբերյալ բացասական իմացության վրա: Պետք է մարդուն հնարավորություն տալ՝ հասկանալու, որ աշխարհը անվերջ է, ինչպես նաև անվերջ է մարդկային հետաքրքրասիրությունը: Անհրաժեշտ է, որ հենց այդ հետաքրքրասիրության միջոցով մարդը կարողանա ստանալ կիրք՝ կյանքի նկատմամբ:

 

«Մեր առողջությունը, էպիգենոտիպը 80%-ով ձևավորվում է կյանքի առաջին 1000 օրերի ընթացքում, ներառյալ՝ ներարգանդային ժամանակահատվածը»,- համարում է բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Շենդերովը:  Նրա խոսքերով՝ ամենամենծ նշանակությունը ունենում է մոր սնունդը՝ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ լակտացիայի ժամանակ:  Բժիշկը համոզված է՝ որպեսզի տղա երեխայի մոտ ձևավորվի համակրանք՝ հակառակ սեռի նկատմամբ, անհրաժեշտ է, որ նա առնվազն 2,5 ամիս մայրական կաթ խմի:

 

Գիտնականի կարծիքով՝ մեր հիվանդությունների մեծ մասը պայմանավորված են միտոխոնդրիաների դիսբալանսով, իսկ նրանց աշխատանքը կախված է ճիշտ սնվելուց: Նյարդային յուրաքանչյուր բջիջը պարունակում է մինչև 10 000 միտոխոնդրիում, որոնք պատասխանատու են էներգետիկ մետաբոլիզմի համար,  սրտամկանի բջիջը պարունակում է մինչև  6 000 միտոխոնդրիում, մաշկի բջիջները՝ հարյուրավորներ: Ոչ ճիշտ սնվելու և սթրեսների դեպքում  այդ էներգետիկ կետերում խախտվում է հավասարակշռությունը:


Գիտնականների կարծիքով՝ խնդրի լուծումը ֆունկցիոնալ սննդամթերքի օգտագործման մեջ է

Նույն շարքից