Առողջապահություն 

Fast food կամ «արագ սնունդ»

analitik.am

Fast food-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է «արագ սնունդ» կամ «սնունդ՝ շարժման մեջ»:


«Արագ սնունդը» պարունակում է մեծ քանակությամբ կոնսերվանտներ, ինչպես նաև ամենահնարավոր բիոհավելումները: Կոնկրետ ինչպիսի բիոհավեումներ և ինչ քանակով են ավելացվում, շատ հաճախ գաղտնի է պահվում: Գաղտնի են  պահվում նաև դրանց չափաբաժինը, ինչպես նաև այլ սնդային հավելումների ծագումը՝ համի ուժեղացուցիչներ, կայունացուցիչներ, էմուլգատորներ և այլն, և այլն:


Բժիշկներն ու հասարակական գործունեություն իրականացնողները վաղուց են աղաղակում, որ արագ սնունդը մարդկային առողջության անմիջական վտանգն է: Սննդի որակը, էներգետիկ արժեքը, շաքարի,  աղի, կոնսերվանտների, ներկանյութերի, կայունացուցիչների չափից մեծ կիրառումը ոչ միայն ճարպակալման այլ նաև հիպերտոնիկ, սիրտ-անոթային համակարգի, ուռուցքաբանական, հոդերի ու ողնաշարի հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառ են:


ԱՀԿ տվյալներով 2011թ.-ին աշխարհում մահացել է 55 միլլիոն մարդ, ընդ որում այդ ցուցանիշի 1/4 մասը կազմել է սննդային ծագում ունեցող հիվանդություններից մահացությունը:


Ամեն օր ԱՄՆ-ում ավելի քան 200 000 մարդ սննդային թունավորում է ստանում, որը այսպես թե այնպես կապված է  Fast food-ի հետ, նրանցից 900-ը հիվանդանոց է ընկնում, իսկ 14-ը մահանում:


Դա է պատճառը, որ պետություններն այսօր փորձում են հրաժարվել Fast food-ից: Անգլիայում դեռ 2006թ ընդունվեց օրենք, որը արգելում էր արագ սննդի գովազդը մինչև 16 տարեկան երեխաների համար նախատեսված հեռուստահաղորդդումների ընթացքում:


2007թ.-ին ԵՄ առողջապահության հարցերով պատասխանատու Մարկոս Կիպրանոն ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում առաջարկեց ԵՄ բոլոր երկրների կառավարություններին՝ սահմանափակել արագ սննդի և այլ ոչ բնական սննդի գովազդը:


Միաժամանակ, բրիտանացի գիտնականները համոզված են, որ խնդիրը շատ ավելի լուրջ է. hետազոտությունների արդյունքների համաձայն՝ արագ սննդում օգտագործվող շաքարի ու աղի քանակը քիմիական կախվածություն է առաջացնում: Դա նշանակում է, որ արագ սննդի սիրահարների համար նաև հետագայում շատ դժվար է վերադառնալ նորմալ սննդի:

Նույն շարքից