Առողջապահություն 

Մահվան ամենատարածված պատճառներն աշխարհում

analitik.am

Յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 57 մլն  մարդ: Մահվան  պատճառները բազմաթիվ են՝ ամենաբնականից մինչև  արհեստածին մահվան պատճառները: Միաժամանակ այս տխուր ցուցակը ունի նաև իր լիդերները:



Սրտի իշեմիկ հիվանդություն-12.6%

 

Այս հիվանդության արդյունքում արյան շրջանառությունը վատանում է, ինչը արտահայտվում է սրտի նոպաների ձևով: Այս հիվանդության առաջացման պատճառները բազմաթիվ են և դրանք փոխվում են՝ կախված տարիքից, սնման ռացիոնից, ֆիզիկական ակտիվության աստիճանից և վնասակար սովորություններից: Ռիսկային գործոններ են համարվում շաքարային դիաբետը, հիպերտոնիան և կյանքի ոչ ակտիվ ռիթմը: Սրտի իշեմիկ հիվանդությունը արևմուտքում մահվան հիմնական պատճառն է և հոսպիտալացման հիմնական ցուցանիշը:

 

Ցերեբրովասկուլյար հիվանդություններ- 9.7 %


Ուղեղի այս հիվանդությունը առաջանում է ուղեղի անոթների ախտաբանական փոփոխությունների պատճառով, որը բերում է ուղեղում արյան շրջանառության խանգարման: Մեկ բառով դա կոչվում է ինսուլտ: Այս հիվանդության հիմնական պատճառը համարվում է հիպերտոնիան, որի արդյունքում արյան անոթների պատերը վնասվում են: Ինսուլտից մահացության  ռիսկը կարող է նվազեցնել ճիշտ ժամանակին արված բուժմիջամտությունը:


Ներքին շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդություններ- 6.8 %


Պնևնոմանիան, թեթև կամ սուր բրոնխիտը բոլորն էլ ներքին շնչառական ուղիների հիվանդություններ են: Ինֆեկցիոն հիվանդությունների շարքում նրանք ամենամեծ մահացությունն ունեն: Քանի որ այս հիվանդության ախտանիշները «ճչացող չեն», շատ դժվար է լինում հիվանդության առաջացման նախնական փուլում ախտորոշել: Այս հիվանդության բուժումը հնարավոր է իրականացնել հակաբիոտիկների միջոցով, սակայն բավականին թանկարժեք համարվող բուժումը ոչ բոլորին է հասանելի:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ  — 4,9 %


Իմունոխանգարումները ամբողջ աշխարհում տարածված են ահռելի քանակությամբ: ՄԱԿ-ի տվյալներով 2009թ.  70 մլն մարդ ամբողջ երկրագնդի վրա վարակված են եղել, իսկ 25 մլն մարդ մահացել են, ընդ որում 76% մահվան դեպքերը գրանցվել են Աֆրիկայում:

 

Շնչուղիների խրոնիկական հիվանդւություններ 4,8 %


Առավել հաճախ այս հիվանդությունն առաջանում է ծխելու և թունավոր գազերի հետ անընդհատ շփման արդյունքում: Այս հիվանդությունների շարքին են դասվում էմֆիզեմիան և խրոնիկական բրոնխիտը: 1990թ.-ին այս հիվանդությունը դարձավ թվով վեցերորդը՝ ամենատարածվածների շարքում և չնայած դրան՝ ծխախոտ օգտագործողների թիվն աշխարհում օրեցօր միայն ավելանում է:


Դիարեա կամ փորլուծություն — 3,2 %


Դիարեան համարվում է երեխաների մահացության երկրորդ պատճառը և բավականին տարածված է աղքատների շրջանում: Քանի որ հիվանդության հիմնական վտանգը օրգանիզմի արագ ջրազրկումն է, ապա հիվանդության դեմ կարելի է պայքարել ռեգիդրատացիոն աղերի և ցինկի հաբերի ընդունմամբ, որոնք կանխում են օրգանիզմի ջրազրկումը:


Տուբերկուլյոզ- 2.7%

Այսօրվա դրությամբ մոլորակի բնակչության մեկ երրորդը վարակված է տուբերկուլյոզով, որոնց կեսից ավելին մահանում են: Այս հիվանդությունը տարածվում է օդա-կաթիլային ճանապարհով՝ բավական է միայն, որ հիվանդը հազա կամ փռշտա, որպեսզի հիվանդության հարուցիչները տարածվեն շուրջբոլորը: Միջինում, ամեն վայրկյան վարակվում է մի նոր մարդ:

 

Մալարիա— 2,2 %

Բավականին տարածված է հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Նոր վակցինացիայի շնորհիվ հիվանդությունը հնարավոր եղավ մի փոքր հանդարտեցնել, սակայն Ասիայում և Աֆրիկայում այն շարունակում է հանդիպել:

 

Քաղցկեղ  — 2,2 %


Ուռուցքաբանական հիվանդությունները շարունակում են դոմինանտ լինել մահացությունների մեջ և շնչառական ուղիների քաղցկեղը դրանց մեջ վատագույններից մեկն է: Ռիսկային խմբում հիմնականում այն մարդիկ են, ովքեր չարաշահում են ծխախոտը:

 

Ճանապարհա-տրանսպորտային պատահարներ 2,1%


Կարող է թվալ, որ վթարներից մահացությունը շատ ավելի մեծ պետք է լինի՝ ԶԼՄ-ներն ամեն օր հաղորդում են նոր վթարների մասին: Սակայն վթարների արդյունքում մարդիկ հիմնականում անդամալույծ են մնում, ոչ թե մահանում են:

 

Նույն շարքից