Առողջապահություն 

6 բնական հակաբիոտիկներ՝ բակտերիաների դեմ պայքարի համար

analitik.am

Հակաբիոտիկների չափից շատ օգտագործումը բերել է նրան, որ սուպերբակտերիաները կայունություն են ձեռք բերել նրանց նկատմամբ, իսկ ավելի ուժեղ դեղամիջոցները հաճախ ունենում են վտանգավոր կողմնակի ազդեցություն: Բայց բնության իմաստությունը անսահման է . այն ստեղծել է անսովոր արդյունավետ մթերքներ՝ հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային էֆեկտներո, որոնք ունակ են զերծ պահելու օրգանիզմը բուժման դժվար  գործընթացից և պահպանել առողջությունը: 

 

  1.    Սխտոր

Ամբողջ աշխարհում հազարավոր տարիներ սխտորը օգտագործվում է բժշկական նպատակներով: Այս զարմանալի բույսը բուժում է ամեն ինչ՝ ականջի ամենաթեթև ցավից մինչև  ոսկյա ստաֆիլակոկ, պնևմոնիա և նույնիսկ չուման:

 Ժամանակակից հետազոտությունները հաստատել են, որ սխտորը ունի շատ հակաօքսիդանտային հատկություններ, որոնք ոչնչացնում են ազատ ռադիկալներև ու արյան բակտերիաները՝ պաշտպանելով և ամրացնելով իմունային համակարգը:

 

Սխտորը պարունակում է ալիցին, որն ունակ է քայքայելու բոլոր հնարավոր վիրուսները  և սնկային հիվանդությունները՝ ի տարբերություն ժամանակակից հակաբիոտիկների: Սխտորի օգտագործումը պրոֆիլակտիկական նպատակներով կարող է պաշտպանել օրգանիզմը տարբեր հիվանդածին միկրոօրգանիզմներից՝ կանխելով հիվանդության առաջացումը:

 

 

2. Էխինացեա

 

Այս բույսը հարյուրավոր տարիներ օգտագործվում է իմունային համակարգի ամրապնդման, տարբեր հիվանդությունների դեպ պայքարելու համար: Ավանդաբար այն օգտագործվում էր բակտերիալ և սիֆիլային հիվանդությունների, բաց վերքերի, ցելյուլիտի, դիֆթերիայի բուժման համար: Այս ուժեղ բույսը ունակ է քայքայելու ամենավտանգավոր բակտերիաները՝ ներառյալ ստաֆիլակոկը, չնայած որ այն հիմնականում օգտագործվում է գրիպի և մրսածության ժամանակ:

 

3. Իմբիր

 

Իմբիրը շնչառական ուղիների բուժման համար օգտագործվող արմատապտուղ է: Պարզվել է, որ այս բույսում պարունակվող միացությունները պայքարում են բազմաթիվ միկրոօրգանիզմների դեմ:

 

4. Մեղր  

Ամբողջ աշխարհում մեղր օգտագործվում էր մի շարք հիվանդությունների ու վերքերի բուժման համար շատ ավելի վաղ այն ժամանակից, երբ ի հայտ կգային առաջին արհեստական հակաբիոտիկները: Մեղրը պարունակում է ֆերմենտ, որը կանխում է իր ճանապարհին հանդիպած միկրոբների աճը: Չինական բժշկության մեջ մեղր օգտագործվում է տոքսինների չեզոքացման, լյարդի աշխատանքի կարգավորման համար:

 

 

5. Կիտրոն

 

Մեծ թվով հետազոտություններ նվիրված են կիտրոնի հակաբակտերիալ ունակությունների բացահայտմանը: Մասնավորապես, պարզվել է, որ կիտրոնը պարունակում է տետրազին ու կումարին, որոնք արդյունավետ են հիվանդածին միկրոօրգանիզմների դեմ պայքարում:

 

6. Ֆերմենտացված մթերքներ

 

Ներկայումս բժիշկները ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ միկրոֆլորայի վերականգնման համար անհրաժեշտ է օգտագործել հակաբիոտիկների և պրոբիոտիկների խառնուրդ: Դրանց աղբյուր կարող են լինել մարինացված բանջարեղենները, որոնք հեշտությամբկարելի է Вձեռք բերել: Չպաստերացված մարինացված կազամբը իդեալական մթերք է՝ ստամոքս-աղիքային ուղու միկրոֆլորայի վերականգնման համար:

Նույն շարքից