Առողջապահություն 

Նոր դեղամիջոցը կանխում է ճառագայթմամբ պայմանավորված մահը

Science Translational Medicine գիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ Սթենֆորդի համալսարանի գիտնականները մահացու ճառագայթում ստացած մկների վրա են փորձարկել  ցածրամոլեկուլյար պրեպարատների դասը, որոնք հայտնի են որպես PHD ինգիբիտորներ:

 

Դեղամիջոցը կենդանիներին պաշտպանել է ստամոքս-աղիքային ճառագայթահարման ախտանիշից, որը ածտահարումից հետո 2 շաբաթվա ընթացքում մահվան պատճառ է դառնում, հաղորդում է Fox News-ը:

Սթենֆորդի համալսարանի գիտնական Ջինաչին նշում է,որ ստամոքս-աղիքային ուղու բջիջների մահվան կանխումը համարվում է ռադիացիոն մահվան կանխման ամենաարդյունավետ եղանակներից մեկն է, քանի որ այդ բջիջների ախտահարումը ճառագայթային ախտահարման ամենամահացու հետևանքներից մեկն է:

 

Ստամոքսում կարևոր բջիջների պահպանման համար հետազոտողները այնպիսի դեղամիջոց էին փնտրում, որը կարող էր խթանել HIFսպիտակուցների մոլեկուլային ձևով վերարտադրմանը: Այս սպիտակուցները օգնում են ստամոքսին յուրացնել սննդարար նյութերը և պահպանել առողջ նյութափոխանակությունը ստամոքս-աղիքային ուղում:

 

 Այս փոնտրտուքները նրանց բերեցին PHD ինգիբիտորների մոտ, որը մեծ կիրառություն ուներ անեմիայի բուժման համար, որը առաջանում էր երիկամային անբավարարության հետևանքով:

PHD պերօրալային ինգիբիտորի օգնությամբ, որը կոչվում է DMOG, հետաղոտողները կարողացան պաշտպանել լաբորատոր մկներին մահացու ճառագայթահարումից:

Նույն շարքից