Առողջապահություն 

Իսլանդիան ու Ճապոնիան ճանաչվել են աշխարհի ամենաերկարակյաց երկրները

analitik.am

Ճապոնիան երկար ժամանակ է, ինչ համարվում է առաջին տեղում բնակչության կյանքի տևողությամբ: Բայց այժմ նրան է հասնում նաև Իսլանդիան: Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կյանքի տևողությունը աճում է, գրում է  The Daily Mail-ը: Այս ձևով աղջիկ երեխան, որը ծնվել է 2012թ-ին ամենայն հավանականությամբ կապրի մինչև 73 տարի, իսկ տղա երեխան՝ մինչև 68 տարի՝ համաձայն ԱՀԿ տվյալների: Դա 6 տարով ավել է, քան 1990թ.-ին ծնված երեխաների կյանքի հնարավոր տևողությունը: Ինչ վերաբերում է երկարակեցությանը, ապա առաջին տեղում կրկին ճապոնացիներն են՝ 87 տարի միջին տևողությամբ: Իսկ իսլանդացիները տղամարդկանց ռեկորդ են սահմանում՝ 81 տարի: Կանանց ռեյտինգում հաջորդը Իսպանիան է, հետո Շվեյցարիան, Սինգապուրը և Իտալիան՝ 85 տարի: Տղամարդկանց մոտ՝ Շվեյցարիան, Ավստրալիան, Իսրայելը և Սինգապուրը՝ 80- ական տարի:


Զարգացած երկրներում կյանքի միջին տևողությունը տղամարդկանց համար կազմում է 76 տարի,, որը 16 տարի ավել է, քան աղքատ երկրներում : Կանանց մոտ ցուցանիշները կազմում են 82՝ 63-ի դեմ:  Խնդիրը կայանում է նրանում, որ զարգացած երկրներում առավել արդյունավետ է կազմակերպվում ոչ ինֆեկցիոն, խրոնիկական հիվանդությունների բուժումը: Մասնավորապես, ֆունկցիոնավորվում է բարձր ճնշման մոնիթորինգը նկատվում է ծխախոտի օգտագործման նվազեցում: Ավելի քիչ թվթվ մարդիկ են մահանում սրտի անբավարարությունից և ինսուլտից մինչև 60 տարեկան հասակը: Ընդ որում կանայք տղամարդկանցից երկար են ապրում: Զարգացած երկրներում կանայք 6, իսկ զարգացող երկրներում 3 տարի ավել են ապրում տղամարդկանցից: Ամենամեծ վնասը առողջությանը հասցնում է սրտի իշեմիկ հիվանդությունը, ներքին շնչառական ուղիների հիվանդությունները և ինսուլտը: Իհարկե, այսօր ավելանում են նաև ոչ ինֆեկցիոն, խրոնիկական հիվանդությունները:


Իսկ մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում կապված է վաղաժամ ծնունդներով: Երկրորդ պատճառը փորլուծությունն է:


Ուրախացնող է այն, որ կյանքի տևողությունը ավելանում է նաև զարգացող երկրներում: Ամենաշատը կյանքի տևողությունն աճել է Լիբերիայում՝ 42-ից 62 տարի 2012թ.-ին՝ 1990թ.-ի համեմատությամբ: Այնուհետև Էթովպիան է, Մալդիվները, Կամբոջան, Ռուանդան:


Կյանքի ամենացածր  տևողությամբ երկրները շարունակում են մնալ Հարավաֆրիկյան հանրապետությունը, Չադը, Կոտ դի Վուարը. Կոնգոն, Լեսոտոն, Մոզամբիկը, Նիգերիան, Սիերա-Լիոնը, Անգոլան:

Նույն շարքից