Առողջապահություն 

Համերը տարբերելու ունակությունը անմիջականորեն ազդում է կյանքի տևողության վրա

analitik.am

Լեզվի վրա տեղավորված համի ռեցեպտորները պատասխանատու են ոչ միայն համային նախապատվության համար: Պարզվում է՝ նրանք պատասխանատու են նաև կյանքի տևողության համար, գրում է The Times of India-ն: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եթե ճնշենք համը ճանաչելու ունակությունը՝ անկախ օգտագործվող սննդի քանակից, ապա կարելի է վերահսկել կյանքի տևողությունը՝ երաշխավորելով առանց առոջության հետ պրոբլեմների ծերությունը:

«Այս ամենի էությունը կայանում է նրանում, որ դառը համը բացասաբար է անդրադառնում կյանքի տևողության վրա: Իսկ քաղցրը՝ դրականորեն է անդրադառնում: Ավելի կարևոր է՝ զգալ ջրի համը: Մկների վրա կատարված փորձը ցույց է տալիս, որ մկները, որոնք չեն կարողացել տարբերել ջրի համը, 47%-ով երկար են ապրել: Այս ամենը խոսում է նրա մասին, որ զգայական ընկալումը ազդում է առողջության վրա»,- նշում է Միչիգանի համալսարանի գիտնական Սքոթ Պլետչերը:

Միչիգանի համալսարանի աշխատակիցները պարզել են. Համի զգացողության կորուստը բերում է ֆիզիկական փոփոխությունների: Նրանք օրգանիզմին օգնում են ադապտացվել այն զգացողությանը, որ օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ սննդարար նյութերը: Դա արտահայտվում է ինչպես սննդամթերքների ընդունման, այնպես էլ առօրյա կյանքի վրա ընդհանրապես:

Նույն շարքից