Առողջապահություն 

Գիտնականները գերագնահատում են կարմիր գինու օգտակար հատկությունները

analitik.am

Կարմիր գինին կարող է լինել ոչ այնքան օգտակար, որքան կարծում ենք: Այս մասին հայտարարել են գիտնականները, ովքեր ուսումնասիրել են խմիչքի նախկինում օգտակար բաղադրիչը, հաղորդում է BBC News-ը:

Գիտնականների խումբը ուսումնասիրել է Իտալիայի 800 գյուղացիների առողջությունը,որպեսզի տեսնեն՝ որևէ զգալի ազդեցություն ունենում է խմիչքը նրանց զգացողության վրա:


Նրանք չեն գտել որևէ ապացույց այն բանի համար, որ գինու բաղադրիչ ռեսվերատրոլը կարող է բուժել սրտի հիվանդությունները կամ նպաստել կյանքի տևողության ավելացմանը:

 

Շատ հետազոտողներ փորձել են բացատրել Ֆրանսիայում սիրտ-անոթային հիվանդությունների ցածր մակարդակը, չնայած նրան, որ երկրի բնակիչները օգտագործում են ճարպի բարձր պարունակությամբ սնունդ: Որոշ գիտնականներ դա կապում են կարմիր գինու օգտագործման հետ:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր գինու, շոկոլադի և հատապտուղների օգտագործումը նվազեցնում է բորբոքային պրոցեսները: Գիտնականների կարծիքով՝ դա ռեսվերատոլի արդյունքն է:


Միաժամանակ պրոֆեսոր Ռիչարդ Սեմբան և նրա գործընկերները դեռ չեն գտել որևէ ապացույց, որը կապացուցեր դա:


Հետազոտության համար նրանք 2 ոչ մեծ քաղաք են ընտրել Տոսկանայում և 783 ծեր մարդկանց, ովքեր ապրում էին այնտեղ: Կամավորները մանրամասն ներկայացրել են իրենց օրական ռացիոնը, ինչպես նաև տվել են մեզի անալիզներ: 9 տարվա ընթացքում նրանցից 268-ը մահացել է, 174-ը ստացել է սրտի տարբեր հիվանդություններ, իսկ 34-ը հիվանդացել են քաղցկեղով:


Բայց ռեսվերատոլը կապված չէր մահվան, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և կամ քաղցկեղի հետ: Բացի այդ, այն կապված չէր արյան հիվանդություններից որևէ մի տեսակի առաջացման հետ:


Պրոֆեսորի խոսքով՝ նրանք չեն գտել ոչ մի ապացույց այն բանի, որ այդ մթերքները օգտակար են, քանի որ ռեսվերատոլ են պարունակում:

Նույն շարքից