Առողջապահություն 

Հղիների մոտ անկողնային ռեժիմը գրեթե երբեք դրական արդյունքի չի հանգեցնում

analitik.am

Շատ կանայք այսօր հղիության ընթացքում առաջացած բարդությունների պատճառով ստիպված են անկողնային ռեժիմ պահպանել: Այն, իհարկե, իր առավելություններն ունի, բայց միաժամանակ կարող է շաքարախտի, արյան խցանումների, ինչպես նաեւ դեպրեսիայի առաջացման եւ մկանային զանգվածի կորստի հանգեցնել: Բացի այդ էլ, այն երեխաների մոտ, որոնց մայրիկները հղիության ընթացքում հաճախ են պառկած դիրք ընդունել, հաճախ լույս աշխարհ գալիս մարմնի ցածր զանգված է նկատվում, հաղորդում է The Daily Mail-ը:


Այնպես որ, մոր եւ պտղի բուժման ամերիկյան բժշկական կենտրոնի փորձագետները անկողնային ռեժիմ պահպանելու անհրաժեշտությանը բախված հղիներին խորհուրդ չեն տալիս ֆիզիկական ակտիվության բացարձակ սահմանափակում նախաձեռնել: Բացի այդ, բազմաթիվ հարցումների արդյունքում ստացված տվյալների համաձայն, մանկաբարձները եւ գինեկոլոգները հաճախ են հղի կանանց մոտ այնպիսի բարդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են արգանդի վաղաժամկետ կծկումները, բարձր զարկերակային ճնշումը եւ պտղի անկանոն աճը, անկողնային ռեժիմ նշանակում՝ առանց համոզմունք ունենալու, որ առաջարկված միջոցը կարող է որեւէ կերպ օգտակար լինել: Խնդրո առարկա միջոցառումը կարող է նաեւ վիժման բարձր ռիսկի առկայության պարագայում նշանակվել:


Եւ իսկապես, ինչպես գիտնականներն են համոզվել, անկողնային ռեժիմը գրեթե երբեք դրական արդյունքի չի հանգեցնում: Օրինակ, այն պարագայում, երբ, ընկերքի ուղղությամբ արյան հոսքի ծավալի խթանման միջոցով պտղի անբավարար աճը շտկելու նպատակ է հետապնդվում: Մինչդեռ միանշանակ պարզ է, որ սահմանափակ ակտիվությունը կարող է մկանային եւ ոսկրային զանգվածի կորստի հանգեցնել:


Անկողնային ռեժիմը կարող է նաեւ ոտքերում թրոմբի առաջացման, ինչպես նաեւ դրա՝ դեպի թոքերը տեղաշարժման պատճառ դառնալ, ինչը մահացու սպառնալիք է ենթադրում: Հղիների մոտ առանց այդ էլ թրոմբի առաջացման հավանականությունը բավականին բարձր է, իսկ ֆիզիկական ակտիվության սահմանափակումը կարող է պարզապես վիճակի վատթարացման հանգեցնել:


Հղիության ընթացքում ձեռնարկված սահմանափակ ակտիվությունը կարող է նաեւ գեստացիոն շաքարախտի առաջացում հրահրել: Նույնիսկ ոչ հղի կանանց պարագայում նշանակված անկողնային ռեժիմը հաճախ արյան մեջ շաքարի բաղադրության աճ է խթանում: Բացի այդ, այն կարող է, հարկադրյալ անգործողության պատճառով, անհանգստության եւ դեպրեսիայի առաջացման գործոն հանդիսանալ:

Նույն շարքից