Առողջապահություն 

Ֆրուկտոզա

analitik.am
Ֆրուկտոզան մոնոսախարիդ է, այն ավելի նպատակահարմար է օգտագործել մեծահասակների սննդում։ Այն երկու անգամ ավելի քաղցր է, քան սախարոզան և երեք անգամ ավելի քաղցր է, քան գլյուկոզան, ինչը հնարավորություն Է տալիս այն օգտագործել ավելի քիչ քանակներով։
 
Ֆրուկտոզան օժտված է առանձնահատուկ կենսաբանական հատկություններով, նրա յուրացումն իրականանում է առանց ինսուլինի, ավելի լավ է մետաբոլիզացվում լյարդում գլյուկոզան, որի արդյունքում ավելի քիչ քանակով է արյուն անցնում։
 
Մի կողմից դանդաղորեն է մտնում զանազան նյութափոխանակային պրոցեսների մեջ՝ այդ ընթացքում վերածվելով գլյուկոզայի։ Այդ պատճառով դիաբետիկների մոտ ֆրուկտոզայի ընդունումը բերում է էականորեն ցածր սննդային գլիկեմիայի։
 
Մյուս կողմից` ֆրուկտոզան ավելի ակտիվորեն, քան գլյուկոզան, ընդգրկվում է լիպոնեոգենեզի պրոցեսներում` բերելով ճարպի կուտակմանը դեպոներում։ Ֆրուկտոզայի առավելագույն քանակները հանդիպում են բանանում, ձմերուկում, խնձորում, կարմիր պղպեղում, տանձում և ազնվամորիում։ Մեղրում ֆրուկտոզայի պարունակությունը հասնում Է մոտ 40%-ի։
 
Այսօր անընդմեջ մեծանում է շաքարի օգտագործումը որպես բարձր կալորիականություն ունեցող և համեմատաբար էժան սննդամթերք։ Այն բերում Է կալորիականության բարձրացման և անցանկալի փոփոխությունների, հատկապես` նստակյաց կյանքի վարման ժամանակ (մեծահասակների մոտ փոխարինել սոբիտով կամ քսելիտով):

Նույն շարքից