Առողջապահություն Հարցազրույց Մամուլի տեսություն 

Պատվաստանյութերի մասով Հայաստանը նույնիսկ որոշ զարգացած երկրներից է առաջ. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Զրույց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ պատվաստանյութերի որակի, պատվաստումների հանդեպ հասարակության անվստահության եվ մի շարք այլ կարեվոր հարցերի շուրջ:

Հասարակության մեջ կա կարծիք, որ պատվաստումները կարող են վնասակար լինել երեխայի առողջության համար, ի՞նչ կասեք այս մասին, եւ չպատվաստվելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կառաջանան:

Երեխաների գրեթե 92 տոկոսը ստացել են պատվաստումներ, բայց դա այն տարիքային բոլոր պատվաստումներն են, որ երեխան պետք է մինչեւ 1 տարեկանը ստանա: Կան նաեւ առանձին պատվաստումներ, որ մինչեւ 97-98 տոկոսն են ստանում: Ամբողջական ընդգրկվածության ցուցանիշը՝ 92 տոկոս, բավարար ցուցանիշ է, բայց մենք աշխատում ենք այն ավելի բարձրացնելու վրա: Պատվաստումներից հիմնականում հրաժարվում են այն ծնողները, ովքեր կրոնական աղանդների հետեւորդներ են եւ մի շարք պատճառներով հրաժարվում են երեխաներին պատվաստելուց: Սա հայտնաբերել ենք այս տարի: Անցած տարի կար որոշակի անվստահություն պատվաստումների, պատվաստանյութերի նկատմամբ, բայց մեր մասնագետները ծնողների հետ բացատրական զրույցներ են ունենում՝ նաեվ սոցցացերում, պատվաստումների կարեւորության, անվտանգության մասին ուղերձներ տարածում: Վստահության առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցել:

Կա՞րելի է ասել, որ աղանդավորները վտանգում են իրենց երեխաների առողջությունը՝ խուսափելով պատվաստումներից:

Այո, բայց միայն աղանդները, խոսքս առաքելական եկեղեցու մասին չէ: Հանրապետությունում կան առանձին համայնքներ, որ պատվաստումները չեն ընդունում, եւ ընդհանրապես ցանկացած բժշկական միջամտություն չեն ընդունում: Այդ համայնքները հիմնականում գտնվում են մարզերում: Վերջերս Արագածոտնի մարզի հենց այդպիսի համայնքներից մեկում տարածվեց կարմրուկը: Նրանք պնդում էին, թե Աստված իրենց կպաշտպանի, սակայն կարմրուկից հետո, երբ մի շարք մեծահասկաներ եվ երեխաներ հիվանդացան, ամբողջ համայնքը պատվաստվեց:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից