Առողջապահություն 

Թվային դարաշրջանի 8 նոր հիվանդությունները

analitik.am
Բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են հայտարարում սարքավորումների և համացանցի հետ կապված նոր անսովոր հիվանդությունների մասին: Կեղծ հեռախոսազանգի սինդրոմ՝ այս դեպքում մարդը ձայնային հալյուցինացիաներ է ունենում, նրան թվում է, թե հեռախոսը գրպանում զանգում կամ թրթռում է՝ չնայած իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում: Հիվանդությունն ի հայտ է գալիս սթրեսի ֆոնին: Նոմոֆոբիան առանց բջջային հեռախոսի մնալու վախն է:
 
Կիբերհիվանդություն՝ այս դեպքում մարդու մոտ էլեկտրոնային սարքավորումների հետ առնչվելիս առաջանում են գլխապտույտ և սրտխառնուք:
 
"Facebook"-ընկճախտ՝ մարդն ընկճախտի մեջ է ընկնում սոցցանցերում փոխհարաբերությունների կամ դրանց բացակայության պատճառով: Որքան շատ են մարդիկ ժամանակ անցկացնում "Facebook"-ում, այնքան վատ են տրամադրվում իրենց անձնական կյանքի նկատմամբ:
 
Համացանցային կախվածության դեպքում մարդը մշտապես ցանկություն է ունենում հասանելիություն ունենալ: Առցանց խաղերից կախվածություն՝ սա առաջացնում է ընկճախտ և կարող է հանգեցնել նույնիսկ ինքնասպանության:
 
Կիբերխոնդրիա` մարդը կարծում է, թե ունի մի քանի հիվանդություն, որոնց մասին կարդացել է համացանցում:
"Google"-ի էֆեկտ` մարդը վստահ է, որ գիտելիքներն իրեն պետք չեն, քանի որ ցանկացած տեղեկություն կարելի է գտնել համացանցում:

Նույն շարքից