Ֆեյսբուք 

Օբաման սխալվում է` ռուսական տնտեսությունը քարուքանդ չի լինում. Bloomberg

analitik.am

Արևմտյան քաղաքական գործիչներն ու քաղաքագետները պետք է բավականին զգուշավորություն ցուցաբերեն ռուսական տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումների մեջ, քանի որ հաղորդումները ռուսական տնտեսության կրախի մասին, մեղմ ասած ժամանակավրեպ են:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքում ռուսական տնտեսության քննադատությունը վերջին ժամանակներում շատերի համար դարձել է սիրելի զբաղմունք: Անցյալ ամիս Կոնգրեսին իր ամենամսյա ուղերձով դիմելիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ռուսական տնտեսությունը “քարուքանդ” է եղել: Հենց երեկ էլ Պետերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ղեկավար Անդերս Ալանդը հրապարակեց մի հոդված, որտեղ կանխատեսեց ՀԱԱ-ի 10 տոկոսի կրճատում` մոտավորապես այն ոգով, որը տիրապետում էր, երբ անցյալ տարեվերջին նավթի գնանկումն հասավ իր կրիտիկական կետին ու ռուբլին սկսեց իր ազատ անկումը:
Իր կանխատեսումներում Ասլանդը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ռուսական արժութային պահուստների կրճատմանը, որոնցից որոշ խմբաքանակը նախատեսված էին տնտեսական դժվարությունների դեպքում պետական ծախսերի փակման համար: Այժմ այն կազմում է 364 միլիարդ դոլար, որը 26 տոկոսով ավելի քիչ է, քան անցյալ տարի և այս տարեսկզբից սկսյալ կրճատվել են 21,6 միլիարդ դոլարով:

 

Ասլանդի հաշվարկների համաձայն 166 միլիարդ դոլար կներդրվի ենթակառուցվածքների զարգացման ու ընկերություններին ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար, իսկ կապիտալի արտահոսքի ու միջոցների այլ սողանցքների պայմաններում պահուստները կկրճատվեն ևս 100 միլիարդ դոլարով: Արդյունքում, արտաքին պարտքն հաշվի առնելով, որը կազմում է 600 միլիարդ դոլար, Ռուսաստանի արժութային պահուստները կմոտենան կրիտիկական նվազագույնիեմին:


Այս ամենն իհարկե որոշակի կերպով ճշմարտության հատիկ պարունակում է, սակայն այստեղ հաշվի չի առնվել այն, որ ռուսական արտաքին արտքը կրճատվում է արժութային պահուստների կրճատման հետ զուգընթաց. Այդպես տեղի է ունենում, երբ միջոցները օգտագործվում են պետական ընկերությունների արժեթղթերը մարելու համար:Օրինակ, ռուսական պետության ու պետական ընկերությունների համախառն պարտքը 129.4 միլիարդ դոլարից իջել է 124.2 միլիարդ դոլարի: Բացի այդ, ռուսական ընկերությունների մնացորդային պարտքի մեծ մասը կապված են հարկերից խուսափումների մեխանիզմների հետ կապված գործերի հետ: Արտասահմանյան վարկեր վերցնելով, շատ ընկերություններ իրենց եկամուտները տեղափոխում են ավելի ցածր հարկային դրույքաչափեր ունեցող երկրներ: Նման վարկերը կարելի է հեշտության հենգանձել այն դեպքում, երբ տնտեսական պատժամիջոցների պատճառով ռուսական կողմը չկարողանա անհրաժեշտ վճարումներ կատարել:


Ի հեճուկս հնչեցված տարատեսակ կանխատեսումների` ռուսական տնտեսության համար վտանգներ` կապված նավթի գնանկման հետ, մեղմ ասած մի փոքր չափազանցված են: Ճիշտ է ՌԴ պետական եկամուտները նավթի ու էներգակիրների վաճառքից դոլարային մասով կրճատվել են, սակայն քանի որ ՌԴ ԿԲ-ն թույլ տվեց, որ ռուբլին անկում ապրի դոլարի նկատմամբ, ռւբլով եկամուտները անհամեմատ ավելի մեծ կլինեն: Արդյունքում, բյուջեի բալանսավորման համար Ռուսաստանն այլևս կարիք չի ունենա մտահոգվելու, որ նավթն արժենա անպայման 1 բարելի դիմաց 100 դոլար: Իսկ արդեն սրա արդյունքում էլ, նավթի գնանկման բացասական ազդեցությունը տնտեսության վրա, էկանաորեն նվազում է: Այսպես ուրեմն, Ե. Տ. Գայդարի տնտեսական քաղաքականության ինստիտուտի հեղինակավոր մասնագետները կարծում են, որ ռուբլու լողացող փոխարժեքինորհիվ, ավթի գնանկման բացասական ազդեցությունը ռուսական տնտեսության ու ՀՆԱ վրա կրճատվում է կրկնակի անգամ: Նույն կանխատեսումների համաձայն` ՀՆԱ անկումը այս տարի կլինի 2,7 տոկոս նույնիսկ, եթե Brent տեսակի նավթի 1 բարելն արժենա 40 դոլար: Ու սա այն դեպքում, որը ավելի իրատեսական է, երբ որոշ տնտեսագետներ ՀՆԱ կրճատումը կանխատեսել են 4 տոկոս:

 

 

Գրեթե նույնն է իրավիճակը նաև տնտեսական պատժամիջոցների պարագայում: Ըստ ազդեցիկ շատ տնտեսագետների` տնտեսական պատժամիջոցները շատ ավելի նվազ են բացասական ազդում Ռուսաստանի տնտեսության վրա, քան այն ներկայացվում է: Ընդ որում, ինչպես նկատում է նույն Գայդարի ինստիտուտի մասնագետ Սերգեյ Ցուխլոն, հակառուսական պատժամիջոցները ազդում են ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների միայն 6 տոկոսի վրա: Հեմամտության համար նշենք, որ ռուս տնտեսագետներն ավելի մտահոգ են Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վատացմամբ, քան հակառուսական պատժամիջոցներով:

 

 

Այդ ամենով հանդերձ նաև ճշմարտություն է այն, որ աճող սղաճի պայմաններում բավական նվազել է ռուսների կենսամակարդակն ու բարեկեցությունը: Ըստ Ասլանդի, առաջին անգամ Պուտինի տասնհինգամյա կառավարման ժամանակահատվածում, աշխատավարձերը կկրճատվեն ավելանալու փոխարեն, ինչն արդեն խոսում է այն մասին, որ կենսամակարդակի անկում է տեղի ունեցել և իջել է ռուսների բարեկեցությունը, ինչը լուրջ խնդիր է ՌԴ նախագահ Վ. Պուտինի համար: Իհարկե, առայժմ ռուսները արդեն հաղթահարել են ռուբլու գնանկման առաջին շոկը և սղաճի հարցով բավականին հանգիստ են:





Ավելին, ինչպես փաստում են “Լևադա կենտրոն”-ի անցկացրած հարցման արդյունքները, հունվար ամսնվա համեմատ աճել է Պուտինի հանդեպ ռւոսների վստահությունը` 85 տոկոսից հասնելով 86 տոկոսի: “Այս ամենը մի եզրակացության է հանգեցնում. Արևմուտքը պետք է հույսը կտրի այն բանից, որ կենսամակարդակի ու բարեկեցության նվազումը կարող են բերել հակապուտինյան ցնցումների և փորձի այլ ճանապարհներ որոնել, կամ ավելի սաստկացնել պատժամիջոցները, չնայելով, որ իրավիճակն Ուկրաինայում համեմատաբար ավելի բարվոք է դարձել, կամ էլ ուղիներ որոնել Ռուսաստանի հետ երկխության վերականգնման համար, որն ըստ ամենայնի աշրահի քարտեզից և ոչ մի տեղ էլ չի անհետանա”,- նշում են ամերիկյան հեղինակավոր Բլումբերգ պարբերականի վերլուծաբանները:


Արման Գրիգորյան

Նույն շարքից