Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Բեռլինյան սինդրոմ. Նացիզմը աստիճանաբար վերածվում է պատմական «չեզոք» անցյալի…

analitik.am

Մայիսի 9-ին նշվում է մարդկային պատմության մեջ ամենազարհուրելի չարի ` նացիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:

 

Արեւմուտքն ու մեր լիբերալ-ազգայնականները վաղուց վարում են ընդգծված քարոզչություն՝  հաղթանակի փաստը ապամոնտաժելու համար: Նրանց քարոզչական մեքենան ակտիվանում է հատկապես Հաղթանակի օրվա նախօրեին:

 

Առաջին հերթին օգտագործվում է « Մոլոտով-Ռիբենտրոպ » ակտի առասպելը`փորձ անելով հավասարեցնել ԽՍՀՄ-ին ու Ֆաշիստական Գերմանիային: Այս առասպելը առաջ է քաշվել վերակառուցման տարիներին ու ուրույն դեր կատարել ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացում: Այսօր փորձեր են արվում պատերազմի տարեթիվը տեղափոխել 1939թ.-ի օգոստոսի 23-ը` խորհրդա-գերմանական համաձայնագրի ստորագրման օրը: Այդ օրը Եվրապառլամենտը հայտարարել է «նացիզմի ու Ստալինյան զոհերի հիշատակի օր»: 



Իրականում հենց այս ֆակտի շնորհիվ մեր սահմանները առաջ քաշվեցին դեպի արեւմուտք, ու մենք պատերազմում խուսափեցինք արագ պարտությունից: Նմանատիպ համաձայնագրերը ԽՍՀՄ-ի նորամուծությունը չէր: Եթե կարիք կա փոխել պատերազմի տարեթիվը, ապա գուցե դա լինի՞ 1938թ.-ի սեպտեմբերի 30-ը, երբ Մեծ Բրիտանիայի ու ֆրանսիայի վարչապետերը Հիտլերի հետ ստորագրեցին Մյունխենյան համաձայնագրերը, որով Չեխոսլովակիան հանձնեցին Լեհաստանի ու Գերմանիայի երախը:

 

Գեբելսի ժամանակակից հետեւորդների մոտ առողջ  տրամաբանությունը առաջացնում է վայնասուն:

 

Արտգործնախարար Լավրովը հանդես եկավ հայտարարությամբ, որ անթույլատրելի է պատերազմի պատմության նոր գրագրությունը, որին ի պատասխան հնչեց Իգոր Չուբայսի լկտի հարցը. « Իհարկե, պատմությունը պետք չէ նորից գրել, քանի որ այն ընդհանրապես չի գրվել…Արդյոք պատերազմը չի սկսվել 1939թ.-ի հունիսի 22-ին, երբ խորհրդային զորքերը մտան Լեհաստան»:

 

Շահարկվող առասպելներից է նաեւ, որ ԽՍՀՄ-ը նպաստել է Գերմանիայի հզորությանը: Այս անհեթեթությունը զարգացնում են ամերիկացիները, առանձնապես Էրիկսոնը` «Գերմանական արծվի հզորացումը. Խորհրդային տնտեսական օգնությունը նացիստական Գերմանիային » գրքում` պնդելով, որ 1939-1941թթ.-ի խորհրդա-գերմանական առեւտրական պայմանագրերը նպաստեցին Հիտլերի աճին: Դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ԽՍՀՄ-ը Գերմանիային էր տրամադրում անորակ հացահատիկ ու նավթամթերք` փոխարենը ստանալով Գերմանիայից ժամանակակից զինվորական տեխնիկայի նմուշներ ու արդյունաբերական սարքավորումներ, որի օգնությամբ էլ ջախջախեց ֆաշիզմին:

 

Հաջորդը` « Գերմանուհիների բռնաբարությունների » մասին էր: Այս միֆը ծնվել էր դեռեւս Գեբելսյան պրոպագանդայի օրոք, իսկ 1954թ.-ին լրագրողուհի Հիլերսը` գրող Մարեկի օժանդակությամբ, որոնք ժամանակին աշխատել էին երրորդ ռեյխի քարոզչամեքենայի համար, հրատարակեց խորհրդային զինվորին վարկաբեկող « Կինը Բեռլինում » գիրքը: Իսկ 1992թ.-ին 2 գերմանուհի ֆեմինիստուհիներ բռնաբարվածների թիվը հասցրեցին2 միլիոնի: Նրանց հովանհավորում էր Բիվերը, ով իր գիրքը հրատարակել էր կեղծ փաստերի ու վկայակոչությունների հիման վրա:

 

Իրականում բռնաբարությունները անպատիժ իրականացվում էին հենց ամերիկյան ու բրիտանական օկուպացիոն գոտիներում, իսկ խորհրդային գոտիում գործում էին խիստ պատիժներ բռնությունների, անիմաստ չարագործությունների, թալանի դեպքում` ընդհուպ մինչեւ գնդակահարություն:

 

Այսօր առաջ է քաշվում բավականին վտանգավոր մի անհեթեթություն` «լավ ֆաշիստների » մասին առասպելը: Այս առասպելի դեմ մեր հասարակությունը կայուն իմունիտետ չունի, եւ ոչ միշտ է ճանաչում:

 

Գերմանացիները խիստ ռոմանտիկացրել են Ստալինգրադի մոտ « խեղճ, սառած » գերմանական զինվորների մահը: Սառը պատերազմի տարիներին Գերմանիայում լույս տեսան «Վերջին նամակները Ստալինգրադից » հավաքածուն: 1990թ.-ին վերակառուցման տարիներին ԽՍՀՄ-ում լույս ընծայվեցին այդ նամակները: Այդ նամակների իսկությունը խիստ կասկածելի են: Դրանց հեղինակների անունները ընդհանրապես կորել էին արխիվներից: Կեղծարարները դա արդարացնում էին ֆաշիստական ցենզուրայով, որ խիստ անհավանական է: Իրենց նամակներում զինվորները զղչում էին, գտնում,որ Ստալինգրադը երրորդ ռեյխի վերջն է, կհասցնի վերջնական պարտության: Տպավորություն էր ստեղծվում, որ նամակների հեղինակները ընդհանրապես նացիզմի կողմնակիցներ չեն:

 

Սակայն կեղծիքը բացահայտում են իրական նամակները: 1941թ.-ի իրական նամակում գերմանացի հրետանավոր Գարտմանը գրում էր. « Մեր զորամիավորումը արժանացավ «դահիճների վաշտ » պատվանվանը, չորս շաբաթվա ընթացքում մենք չենք տեսել ոչ մի կանգուն բնակավայր, բնակչություն գրեթե չկա, ապրում ենք սպանելու համար»:

 

Նմանատիպ փաստաթղթերն ու հարցազրույցներն եզակի չէին: Շարքային Բիրցի հիշողություններից. «Ֆյուրերը հրամայել է ջնջել Ստալինգրադը քարտեզից, ես տեսնում էի ինչպես են մեր ինքնաթիռները ռմբակոծում ոչ միայն գործարաններն ու կայարանները, այլ նաեւ դպրոցներն ու մանկապարտեզները, գաղթականներով լի գնացքները»:

Իսկ վերջերս գերմանական էկրանին հայտնվեց իր նմանակը չունեցող լկտի. «Մեր հայրերն ու մայրերը » ֆիլմը; Այստեղ գերմանացի զինվորները ներկայացված են դրական հատկանիշներով իսկ ռուս զինվորների ամեն կերպ սեւացրել են` նրան վերածել սադիստների, մարդասպանների ու բռնակալների:

 

Փաստորեն տասնամյակներ անց ամեն ինչ մոռացվե՞լ էր, փոխվել էի՞ն չարի ու բարու տեղերը:

 

Եվրոմիությունում Գերմանիայի ղեկավարը բացահայտ ցանկանում էր մոռանալ պատերազմի իրական զոհերի մասին: Գերմանացիները այլեւս չեն ցանկանում միայնակ վարել իրենց քարոզչական պատերազմը: Վերջերս Գերմանիայում անցկացվեցին աղմկհարույց դատական պրոցեսներ: Մեղադրողի աթոռին էին համակենտրենացման ճամբարի վերակացու, ազգությամբ ուկրանիացի Իվան Դեմիանյուկը ու լիտվացի Լիպշիսը: Դրանք ընդամենը ցուցադրական բնույթի դատավարություններ էին, դրանով գերմանացիները ցանկանում են ապացվուցել որ պատերազմում միայն իրենք չեն եղել հանցագործներ:

 

Պատմական փաստերը խեղաթյուրվում են տարբեր ցուցահանդեսների, միջոցառումների միջոցով, դրանց ընթացքում համեմատականի մեջ դրվում ռուս եւ գերմանացի զինվորները: Ցավալին այն է, որ նմանատիպ ցուցահանդեսներ տեղի են ունենում հենց Ռուսաստանում, եւ կարծես ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Լույս է ընծայվում գրականություն, որտեղ առաջ է քաշվում . « լավ նացիստների « մասին առասպելը, փորձ արվում ապացուցել, որ ռուսներն ու գերմանացիները զուտ ժամանակի ու պատերազմի զոհեր են:

 

Այսօր փորձ է արվում աշխարհին հրամցնել բեռլինյան սինդրոմը, այն է ` ցավակցել, համակրել ֆաշիզմը:

 

Սակայն նմանատիպ փորձերը մեր մոտ չեն անցնի: Պայքարը սկսվել է ներքեւից ու դեռ լայն տարածում կգտնի, քանի որ մեր պարտքն է վառ պահել հերոսների հիշատակը եւ նոր սերնդին հաղորդել Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ մեր վերաբերմունքը, բարին ու չարը տարբերակելու ունակությունը:

Նույն շարքից