Հայաստան 

Ռիչարդ Կիրակոսյանը՝ արտաքին մարտահրավերների մասին

analitik.am

Սեպտեմբերի 3-ի  որոշումը փակեց դուռը դեպի Եվրոպա, բայց, բարեբախտաբար, դուռը կողպված չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանի հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ նոր փորձեր են արվում հարաբերությունների նոր սահմաններ մշակելու Հայաստանի և Եվրոպայի միջև, նոր իրավական փաստաթուղթ է պատրաստվում: Բայց Ռիչարդ Կիրակոսյանը առանձնացրեց երկու մարտահրավեր, նախ այն, որ Եվրոպական  միությունը այլևս Հայաստանին այլ կերպ է  դիտում, «սեպտեմբերի 3-ի արդյունքն այն էր, որ Հայաստանն ավելի շատ կեղծավոր է դարձել և ոչ մրցունակ, ոչ թե որոշման պատճառով, այլ այն ձևով, թե ինչպես այդ որոշումը կայացվեց»: Երկրորդ մարատհրավերը այն է, որ Եվրոպական միությունը փոխվում է, շատերը ԵՄ-ի մեջ ասում են, որ Հայաստանը և Արևելյան գործընկերության որոշ երկրներ չարժեն այն քաղաքական կապիտալին, որ ներդրվում է իրենց համար, հետաքրքրությունները փոխվում են դեպի Միջին արևելք Միջերկրածովյան տարածաշրջան: Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց, որ  Հայաստանը պետք է համոզի ԵՄ-ին և ցույց տա իր մարտունակությունը:

Խոսելով գալիք տարվա Հայաստանի առաջ ծառացած մյուս արտաքին մարտահրավերների մասին՝ վերլուծաբանն ասաց, որ ոչ մի փոխփուոյթուն չի ակնկալում տարածքների հետ կապված և իրական մարտահրավերը այն է, որ Ադբրեջանը պետք է իր մարտահրավերը և վերաբերմունքը փոխի, ոչ թե Հայաստանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություներին, ապա այստեղ ևս 2014թ շատ բան պետք չէ ակնկալել, «թուրքական կողմը կփորձի նույն կերպ վարել կեղծավոր քաղաքականություն, անկեղծ չլինել Հայաստանի հետ և քաղաքական թտարոն նախաձեռնել»: «Թուրքական կառավարությունը պետք է ինքը որոշի, թե ինչ կերպ պետք է հարաբերությունները զարգացնի և ինչ պետք է անի: Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի հետ ավելի ուժեղ է: Թուրքիայում տեղի ունեցավ կոռուպցիոն սկանդալ, այս առումով Թուրքիայի իշխանությունը թուլացել է: Հայ-թուրքական աարաբերությունների առումով Թորքիան դեռևս մնում է Ադրբեջանի  պատանդը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

 

Նույն շարքից