IT 

Բջջային վճարումները՝ էլեկտրոնային վճարումների ապագան. միտումներն աշխարհում և Հայաստանում

analitik.am

Բջջային հեռախոսների զարգացումը կարճ ժամանակում արմատական փոփոխություններ մտցրեց մեր կյանքի շատ բնագավառներում: Այդ փոփոխությունները չշրջանցեցին նաև մեզ համար այդքան կարևոր ֆինանսների ոլորտը: Եվ չնայած փողերին առնչվող հարցերում յուրաքանչյուր փոփոխություն ընդունվում է  վերապահումներով, բջջային վճարումների զարգացումն արդեն անկասելի է:


Փորձագետները կանախատեսում են, որ ոչ հեռու ապագայում ֆիզիկական դրամապանակների կարիք այլևս չենք ունենա, և բջջային հեռախոսը լիովին բավական կլինի ֆինանսները կառավարելու համար:


Այսօր իսկ արդեն ակնհայտ է, որ բջջային վճարումները վճարային համակարգերի ապագան են: Ոլորտի համաշխարհային առաջատարները մեծ ներդրումներ են կատարում բջջային վճարումների համար նախատեսված ենթակառուցվածքների զարգացման համար, հետ չեն մնում նաև ոչ այնքան խոշոր ընկերությունները, որոնք պարբերաբար շուկային առաջարկում են նոր լուծումներ:

Որքան էլ տարօրինակ է, սակայն բջջային վճարումներն առավել արագ զարգացում ապրեցին աֆրիկյան աղքատ երկրներում, քան ԱՄՆ-ում և եվրոպական շատ զարգացած երկրներում: Պատճառը, թերևս, ինտերնետային վճարումների գերիշխող դիրքն էր զարգացած երկրներում և ազատականացված օրենսդրական դաշտն աղքատ երկրներում:


Բջջային վճարումների ոլորտը  մրցակցության լուրջ հարթակ է դարձել վճարային համակարգերի համար:


Ամերիկյան հռչակավոր Gartner ընկերության տվյալներով՝ բջջային վճարումների շուկան աճում է տարեկան միջինը 42 տոկոսով:


Բջջային վճարումները էլեկտրոնային վճարումներ են, որոնք իրականացվում են բջջային սարքավորումների միջոցով: Այլ կերպ ասած՝ բջջային վճարումների թվին են պատկանում բոլոր այն միջոցները, որոնք թույլ են տալիս վճարել ապրանքների, ծառայությունների համար, կատարել դրամական փոխանցումներ բջջային ուղիներով:


Ծանոթանանք բջջային վճարումների՝ աշխարհում ամենատարածված եղանակներին:


Բջջային օպերատորի միջոցով


Ամենից շատ կիրառվող եղանակներից է: Վճարումը կատարվում է անմիջապես հեռախոսի հաշվից: Օպերատորներն առաջիններից էին, որ սկսեցին հետաքրքրվել բջջային վճարումների շուկայով: Եթե մյուս եղանակների դեպքում կա սպառողին սովորեցնելու, նրա վստահությունը շահելու խնդիր, ապա հեռախոսի հաշվից վճարումը կատարելն անհամեմատ ավելի պարզ է: Այս եղանակը Հայաստանում չի գործում՝ պայմանավորված օպերատորների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներով («Վճարահաշվարկային համակարգերի եվ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք):

 

Բջջային դրամապանակներ


Վերածել սմարթֆոնը բջջային դրամապանակի, որից արագ և հարմարավետ եղանակով հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների համար, կատարել դրամական փոխանցումներ: Սեփական բջջային դրամապանակներն են ստեղծել այնպիսի խոշոր վճարային համակարգեր, ինչպիսին, օրինակ, PayPal-ն է:

Բջջային դրամապանակի օգությամբ գործարքներ կատարելը  ողջ աշխարհում համարվում է ամենից հարմարավետ, արագ ու ճկուն տարբերակներից մեկը, որն այսօր հասանելի է նաեւ Հայաստանում…

Հայաստանում առաջին բջջային դրամապանակը ստեղծել է ԻԴՐԱՄ վճարային համակարգը 2012 թվականին:

iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված  ԻԴՐԱՄ բջջային դրամապանակից հնարավոր է կատարել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, մարել հարկերն ու տուրքերը,  վճարել ավտոկայանման համար, կատարել խաղադրույքներ, էլեկտրոնային փողի փոխանակում, օգտվել համակարգի ընձեռած բազմաթիվ այլ հնարավորություններից:

pp

 

NFC անլար կապի տեխնոլոգիա

NFC (Near Field Communications-մոտակա դաշտի հաղորդակցություն) համակարգի միջոցով վճարում իրականացնելու համար պետք է պարզապես մոտեցնել հեռախոսը համապատասխան սարքավորմանը: Այս տեխնոլոգիայի կիրառումը բջջային վճարումների ոլորտում նորագույններից է, սակայն դեռևս սպասվածի չափ չի արդարացնում ակնկալիքները: Չնայած որ այս ոլորտում ներդրումներ են կատարում հզորագույն կազմակերպություններ, ինչպես, ասենք, Google-ը, բջջային վճարումների այս նոր մեթոդը տարածվում է բավական դանդաղ տեմպերով: NFC-ի հետ կապված համատեղ ծրագիր են մշակում Visa-ն և Samsung-ը, որը, սպասվում է, կդառնա NFC տեխնոլոգիաների զարգացման նոր փուլ:

Frost & Sullivan ընկերության հետազոտությունների արդյունքներով՝ մինչև 2018 թ. NFC տեխնոլոգիաներով գործառնությունները բջջային վճարումների շուկայի 49.6 %-ը կկազմեն, իսկ բջջային հեռախոսների 38 %-ը եվրոպական շուկայում կունենա NFC-ին հարմարեցված ֆունկցիաներ:

Այս ֆոնին հետաքրքրիր է, որ Apple-ի նման հզոր ընկերությունն առանձնապես ուշադրություն չի դարձնում NFC-ի զարգացմանը. iPhone5-ը, չնայած սպասելիքներին, չունի NFC չիպ:

Ինչպես ցույց է տալիս J’son&Partners Consulting-ի վերլուծաբանների կազմած վիճակագրությունը, անլար տեխնոլոգիաներով վճարման միջոցներն առաջիկայում մեծ պահանջարկ կվայելեն տրանսպորտում, ավտոլցակայաններում, ավտոկայանատեղիներում, թանգարաններում, սրճարաններում, արագ սննդի կետերում և բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ մեծ գումարներ չեն վճարում, բայց ամենից հաճախ են առնչվում են հերթերի խնդրին:

nfc

 

Վճարում QR կոդով

QR կոդով վճարումը համարվում է NFC տեխնոլոգիային մոտ, բայց ավելի պարզ մեթոդ:

Այս տեխնոլոգիան կիրառում է, օրինակ, LevelUP-ը:

Վճարման այդ տարբերակի էությունն այն է, որ ներբեռնում ես բջջային հատուկ հավելված, որին կցվում է բանկային քարտը: Օրինակ՝ LevelUP-ի հետ համագործակցող կազմակերպություններում գնումներ անելիս վճարման համար պարզապես QR կոդը մոտեցնում ես տերմինալին, և ծրագիրն ավտոմատ գեներացվում է: Գործարքի ավարտից հետո անդորրագիրն ուղարկվում է էլեկտրոնային հասցեին:

Hand Holding Mobile Phone With QR Code Scanner

 



NFC և QR կոդով բջջային վճարումների եղանակները Հայաստանում առայժմ չեն կիրառվում:




Սկզբնաղբյուրը՝  http://idram.am/news/

  Տաթև Մադաթյան

 

Նույն շարքից