Բիզնես 

6 տարածված սխալներ, որ թույլ են տալիս սկսնակ գործարարները

analitik.am

Նոր ընկերություն ստեղծելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչով էլ պայմանավորված են սկսնակ գործարարների կողմից թույլ տրվեղ բազմաթիվ սխալները:

Սկսնակ ձեռներեցների մոտ ձախողման հավանականությունը բավականին բարձր է. փոքր բիզնեսների 50-70 տոկոսը ձախողվում է առաջին 18 ամիսների ընթացքում: Աղբյուրը ներկայացրել է նաև որոշ օգտակար խորհուրդներ սկսնակ ձեռներեցների համար:

 

1. Ոչ ճիշտ համահիմնադրի ընտրությունը:

Գործընկեր ընտրելը մեծ պատասխանատվություն է, որն առաջնային հարցերից է, երբ նոր ընկերություն ես հիմնում: Անհրաժեշտ է հիանալի գիտակցել սեփական հմտություններն ու ընտրել այնպիսի գործընկեր, ով կլրացնի դրանք:

2. Տնօրեն լինելու համար անհրաժեշտ հմտությունների առկայությունը

Ընկերություն հիմնելու համար անհրաժեշտ հմտութունները տարբերվում են այն զարգացնելու համար անհրաժեշտ հմտություններից: Որպես հիմնադիր դու պետք է լինես «անսասան, ձևավորող և կատարող» և պետք է ունենաս ձգտում ու «հստակ որոշված տեսլական»:

3. Ձգտումը՝ ստեղծել  բոլորին հարմար արտադրանք 

Նա, ով փորձում է գոհացնել բոլորին, չի կարող հաճոյանալ և ոչ մեկին: Անհրաժեշտ է կենտրոնանալ հստակ ապրանքի վրա, այն դարձնել յուրատեսակ, որպեսզի տարբերվի մյուսներից:

4. Գումարի սպառվելը

Սկսնակ գործարարները հաճախ չեն գիտակցում, որ ամեն օրվա յուրաքանչյուր վայրկյանը գումար արժե: Պետք է ձգտել ամեն գնով գումար բերել ընկերություն՝ լինի դա վաճառքի, վարձակալման, սարքավորումների միջոցով: Եթե միայն ծախսերը գերակշռեն, շուտով կսպառվի առկա գումարն, ու ցանկացած գործ կտապալվի:


5. Ոչ ճիշտ անձնակազմ ընտրելը

Որոշ գործարարներ ցանկանում են իրենց ընկերության համար տաղանդավոր մասնագետներ վարձել ավելի խոշոր ընկերություններից: Դա կարող է որոշակի ուշադրություն գրավել դեպի նոր ընկերությունը, սակայն պետք է հիշել նաև, որ մեծ ընկերությունների մենեջերները հաճախ չգիտեն, թե ինչպես աշխատել ղեկավարության ներքո:


6. Հաճախորդների կարծիքը հաշվի չառնելը

Ընկերների կամ այլ ձեռնարկատերերի կարծիքը հարցնելու փոխարեն ճիշտ կլինի ուշադրություն դարձնել հաճախորդների գոհունակությանը:

Նույն շարքից