Բիզնես 

Բիզնեսի զարգացման 10 կանոններ

analitik.am

Յուրաքանչյուր գործարար կարող է ունենալ բիզնեսը կառավարելու իր սեփական կանոնները, սակայն առանձնացվում են 10 հիմնական կանոններ, որոնք պետք է լինեն գործարարների ուշադրության կենտրոնում:


1.Գործարարը չի կարող անել ամեն ինչ ինքնուրույն: Թիմի գաղափարը շատ կարևոր է բիզնեսում, քանի որ մեկ անձը չի կարող ինքնուրույնաբար զարգացնել բիզնեսը: Բացի այդ անընդհատ բիզնեսով զբաղված լինելը կարող է հանգեցնել հարաբերությունների կորստի թե’ ընտանիքի անդամների հետ և թե’ ընկերների և հարազատների հետ: Ուստի գործարարը պետք է ձևավորի թիմ, որը կփոխարինի նրան վերջինիս բացակայության ժամանակ:


2.Գործարարարը կարող է կարծել, թե իր արտադրանքը ամենապահանջվածն է, սակայն իրականում այն այդքան էլ պահաջված չէ: Ուստի այս պարագայում գործարարի համար շատ կարևոր է հաշվի առնել գործընկերների, հաճախորդների կարծիքներն ու առաջարկությունները:


3.Յուրաքանչյուր գործողություն, որ կատարում է գործարարը պետք է իրոք լավ և հմուտ կատարի: Իսկ գործողություններն հմուտ և լավ կատարելու համար անհարժեշտ է նախ մասնագիտանալ կոնկրետ ոլորտում: Գործարարները փորձում են արտադրել ամեն ինչ բոլորի համար: Սակայն իրականում դա հնարավոր չէ, և դա կարող է հանգեցնել բիզնեսի ձախողման:


4.Նախքան հաճախորդին որևէ արտադրանք վաճառելը ստացե’ք դրա համար անհրաժեշտ գումարը: Սա հիմնականում կարևոր է այն դեպքում, երբ մատուցում եք որևէ ծառայություն: Այս պարագայում գործարարի համար անհրաժեշտ է պայամանագիր  ստորագրել հաճախորդի հետ:


5.Գործարարը իր բիզնեսի առաջխաղացման համար պետք է անընդհատ մոտիվացնի աշխատակիցներին: Իսկ մոտիվացման միջոցները բավականին շատ են` պարգևատրում, առողջ աշխատանքային մթնոլորտի ստեղծում, բարենապաստ աշխատանքային պայմաններ, աշխատողների աշխատանքի գնահատում և այլն:


6.Համբերատարությունը և ճկունությունը բիզնեսի կարևոր պայմաններից են: Ոչինչ միանգամից չի լինում, ուստի պետք է համբերատարությամբ սպասել և պատրաստ լինել արձագանքելու բիզնեսի անընդհատ փոփոխվող աշխարհին:


7.Հաշվի առնել մրցակիցների առավելությունները: Եթե ձեր մրցակիցները ունեն ձեր բիզնեսի նկատմամբ առավելություններ, ապա նախ պետք է ուսումնասիրեք այդ առավելությունները և փորձեք համարժեք կամ ավելի լավ արտադրանք թողարկել:


8.Մարդիկ միշտ լքում են ոչ թե կազմակերպությունները, այլ վատ կառավարիչներին և գործարարներին: Բիզեսի առաջխաղացման համար կարևոր է, որ գործարարը ունենա լավ հարաբերություններ աշխատակիցների հետ: Այս պարագայում գործարարը պետք է տիրապետի աշխատակիցների կարողություններին, հմտություններին, ինչու չէ նաև ցանկություններին:


9.Հաճախորդներին արտադրանքի ներկայացումը նույնպես կարևոր է: Այդ պատճառով գործարարը պետք է ունենա հաղորդակցման բարձր հմտություններ:


10.Գործարարը պետք է տիրապետի իր արտադրանքի մասին լիակատար ինֆորմացիային: Օրինակ, եթե գործարարը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքով կամ ներմուծմամբ, ապա նա շատ լավ պետք է իմանա, թե այս կամ այն ապրանքը ինչպես է աշխատում, ինչ հնարավորություններ ունի և այլն:


Ինչպես ասում են բիզնեսը կատակ բան չէ, և ոչ բոլորն են ի վիճակի առաջաընթաց գրանցել բիզնեսի ոլորտում: Ուստի առաջընթացի և հետագա զարգացման համար յուրաքանչյուր գործարար պետք է տիրապետի վերը նշված ինֆորմացիային:


Analitik.am

Նույն շարքից