Հայաստան 

ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայությունների, և աշխատուժի ազատ տեղաշարժ. ԱԺ լսումներ

analitik.am

ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ Կառավարության կողմից ստեղծված 22 աշխատանքային խմբերի ղեկավարները ներկա են և կարող են առավել մանրամասն պատասխանել բոլոր հարցերին:

Հիմնական զեկուցող ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հիշեցրեց, որ մինչև ստորագրումը ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ նշելով, որ գործընթացը սկսվեց 2013 սեպտեմբերի 3-ից, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այնուհետև նաև ԵՏՄ-ին անդամակցելու մտադրությունը: Հոկտեմբերի 10-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Նախագահն ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը և ապա ԵՏՄ-ին միանալու ճանապարհային քարտեզը:

«ՀՀ-ի ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի, ինչպես նաև ԵՏՄ-ի կողմից ստեղծվեց հնգակողմ աշխատանքային խումբ»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ կառավարության կողմից ստեղծվեցին 22 աշխատանքային խմբեր:

Սուրեն Կարայանը նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայությունների, և աշխատուժի ազատ տեղաշարժ: Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների համաձայնեցված քաղաքանություն։

«ԵՏՄ հիմնական նպատակն է անդամ պետությունների կայուն համագործակցությունը, միասական շուկայի ձևավորումը և միջազգային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ պայմանագիրը բաղկացած է բույն պայմանագրից և 32 հավելվածներից: Բուն պայմանագրում ներառված են նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակները, ինչպես նաև ԵՏՄ մարմինների լիազորությունները, գործունեության կարգը:

«Միության իրավունք են կազմում ԵՏՄ պայմանագիրը, Միության շրջանակներում և երրորդ պետությունների հետ միջազգային պայմանագրերը, հանձնաժողովի կողմից ընդունված պարտավորություններն ու որոշումները»,-ասաց նա և հավելեց, որ ԵՏՄ մարմիներն են հանդիսանում ԵՏՄ բարձրագույն խորհուրդը, միջկառավարական խորհուրդը և ԵՏՄ հանձնաժողովն ու դատարանը:

Սուրեն Կարայանը նաև նշեց, որ քանզի ՀՀ-ն ԵՏՄ-ի հետ չունի միասնական սահման, այդ իսկ պատճառով նախատեսված է տարանցիկ փոխադրման հարցերը կարգավորվող համաձայնագիր:

Ինչ վերաբերում է համաձայնագրին միանալով ֆինանսական պարտավորություններին, ապա ըստ Ֆինանսների փոխնախարարի՝ սկսած 2016թ-ից ՀՀ-ն ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասնաբաժինը: «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն անդամվճար է վճարելու, որը կազմում է այն տոկոսադրույքը, որը կստանանք միասնական մաքսատուրքերից, այսինքն՝ 2016թ-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը 1,13-րդ մասը կվճարի»,-ասաց նա:

Իսկ թե ինչ ֆինանսական ռեսուսրներ է ստանալու Հայաստանը, ապա Կարայանը նշեց. « ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է այն, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետությունների։ Հայաստանի Հանրապետության մասով հաշվարկված է և համաձայնագրով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների կողմից ապրանքների գանձվող մաքսատուրքերից, ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1,13%, այսինքն, երբ համաձայնագիրը ուժի մեջ մտնի հունվարից, ՀՀ մաքսատուրքերը կհաշվարկվեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից»,-ասաց նա:

Նույն շարքից