Բիզնես 

ՕՊԷՔ-ն ընտրություն Է կատարում նավթի հանույթի կրճատման և գների կտրուկ անկման միջեւ

analitik.am

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) նիոյեմբերի 27-ին կորոշի նավթի համաշխարհային շուկայի մոտակա հեռանկարները: Գնանշումների 30-տոկոսանոց անկումից հետո արտահանական կարտելը կարող Է նվազեցնել հանույթը, եթե մյուս արտահանողներից երաշխիքներ ստանա, որ նրանք այն չեն ավելացնի: Դեռեւս պարզ չԷ, թե Ռուսաստանը եւ Մեքսիկան տվել են արդյոք նման երաշխիքներ Սաուդյան Արաբիայի եւ Վենեսուելայի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 25-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ: Միայն հայտնի Է, որ հանույթի զուգահեռ նվազեցման մասին խոսք չկա: Բանակցությունների մասնակիցները որոշել են հսկել իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում հանդիպել երեք ամիս հետո:  

 

Բաժնեմասերի կրճատումից հրաժարվելու դեպքում, ՕՊԷՔ-ի երկրները շուկայից դուրս կմղեն ԱՄՆ-ի թանկ թերթաքարային նավթը, բայց գները կիջեցնեն բարելի դիմաց մինչեւ 60 դոլար, նախազգուշացնում են տնտեսագետները:

 

Նոյեմբերի 27-ին ՕՊԷՔ-ի կենտրոնակայանում արտահանական կարտելի նավթի նախարարները կանցկացնեն նիստ, որի արդյունքներից են կախված նավթի համաշխարհային շուկայի հեռանկարներն առնվազն 2015 թվականի առաջին եռամսյակի համար:

 

ՕՊԷՔ-ի տասներկու երկրներն ապահովում են համաշխարհային շուկային  նավթի մատակարարման շուրջ 40 տոկոսը՝ ծավալները կարգավորելով բաժնեմասերի մեխանիզմով: 2014 թվականի ամռանից Brent տեսակի բարել նավթի արժեքը 115 դոլարից իջել Է մինչեւ 80 դոլար:

  

Գների անկումն ուղեկցվել Է սպառման կանխատեսումների նվազմամբ: Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ), որը միավորում Է հումքի խոշորագույն սպառողներին, ընթացիկ տարում նավթի պահանջարկի աճի կանխատեսումն օրական 1 միլիոն բարելից կրճատել Է մինչեւ 900 հազար բարել: 2014 թվականին նավթի միագումար պահանջարկն ըստ ԷՄԳ-ի վարկածի՝ կկազմի օրական 92,6 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից