Իրավական Լրահոս 

Ջալալ Հարությունյանի գործով հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի դատարան, թե կկարճվի:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել էր։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քրեական վարույթի նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, ուստի կայացվել է քրեական հետապնդումը կասեցնելու որոշում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է երկու դրվագով, երկուսն էլ 44-օրյա պատերազմին են առնչվում»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Նույն շարքից