Իրավական Լրահոս 

Երևանում 15-ամյա տղայի են դանակահարել

analitik.am

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի պատանի։

Բաժնի քրեական հետախույզների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ահազանգից կես ժամ առաջ Խաղաղ Դոնի փողոցում վիճաբանություն է ծագել երկու պատանու և 21-ամյա մի երիտասարդի միջև, նա էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 15-ամյա տղայի ազդրին ու հիվանդանոց տեղափոխված պատանու մարմնին։ Ահազանգից երեք ժամ անց, հետագա միջոցառումների արդյունքում, 21-ամյա երիտասարդը Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերվել է, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից