Իրավական Լրահոս 

Սեդիղե Հ.-ն Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանեց Երևան և ձերբակալվեց

analitik.am

Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի, 1981 թ. ծնված Սեդիղե Հ.-ն: Նա 2020 թ. հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ԻԻՀ Ինտերպոլի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Սեդիղե Հ.-ն տեղափոխվել է ՁՊՎ:

Նույն շարքից